Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

19 հոկ 2021 13:05

Մհեր Գրիգորյանը՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մասին

Տպավորությունը այն մասին, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել է սահմանների դեմարկացիան, սխալ է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապանի Փելա սարի՝ ադրբեջանական կողմին անցնելու մասին լուրերին։


Փոխվարչապետը հայտարարում է՝ պետք է հետևել պաշտոնական լրահոսին։


Հարցին՝ սկսվե՞լ է արդյոք սահմանազատման և սահմանագծման աշխատանքները՝ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ «Ո՞ր հարթակում։ Հետազոտվում են բոլոր փաստաթղթերը, բայց կոնտակտների մակարդակում՝ ոչ»։


Գրիգորյանն ընդգծել է՝ սահմանների մասին խոսելուց առաջ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան։ Ընդ որում իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը՝ կամ փաստաթղթի միացում։


«Դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզն ինքնին՝ դա ընդամենը սխեմա է։ Քարտեզների տակ պետք է լինի իրավական հիմք և դրանց վրա մենք աշխատում ենք՝ հետազոտում ենք, հավաքագրում ենք։ Վերլուծությունից հետո հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որոնց հիման վրա ինչ որ գործընթացներ կիրականացվեն»,-ասաց փոխվարչապետը։


ՀՀ ղեկավարությունը տարբեր ելույթնեով հայտարարվում էր՝ եթե սահմաններում իրավիճակը շարունակի պահպանվել, զորքերը հետ չքաշվեն, դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին դժվար կլինի խոսել։ Գրիգորյանը նշում է՝ կան մի շարք խանգարող խնդիրներ։
«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացը բավականին բարդացնում են և առանձին վերցրած գործընթացները իրականացման տրամաբանություն կարող են ունենալ»։


Ապաշրջափակման ուղիների ու դրանց տարբերակների մասին խոսելիս, Գրիգորյանը նշեց, որ կոնկրետացված տարբերակներ չկա։ Երկաթգծի հետ կապված խնդիրը պարզ է՝ վերականգնողական տրամաբանությամբ են գնալու։ Գրիգորյանը հավելեց, որ եռակողմ բանակցություններում Իրանի և Թուրքիայի գործոնը կամ մասնակցությունը չի քննարկվում։


«Ապաշրջափակման Տարածաշրջանային էֆեկտներ կան և իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ որ լուծումների գալ։ Եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որևէ այլ կողմ՝ չկա նման ձևաչափ, պայմանավորվածություն և փաստ»։


«Տարածաշրջանային դերակատարությունը խաղաղության հիմնական երաշխիքն է կամ երաշխիքներից մեկը։ Իհարկե, այլ երկրներ՝ Վրաստան, Իրան, առնչություն կունենան հետևանքների հետ, եթե մեզ հաջողվի ինչ-որ լուծումների գալ, բայց եռակողմ հարթակում քննարկումներին ներգրավել որևէ այլ կողմ, ո՛չ, չկա նման բան»,-ասաց Գրիգորյանը։


Փոխվարչապետը ևս մեկ անգամ վստահեցրեց ու պնդեց՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում։
«Ուղղակի չի քննարկվում, իսկ դուք շարունակում եք քննարկել ու դրա շուրջ հարցեր ձևակերպել»,-ասաց Գրիգորյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր