Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

19 հոկ 2021 15:21

Կարճ ու կոնկրետ պատասխան՝ Կապանից լավ չե՞ն տեսնում՝ սարը հայի՞, թե՞ ադրբեջանցու վերահսկողության տակ է

«Ազգային անվտանգության ծառայությունը շատ կոնկրետ, հստակ պարզաբանում տվել է». Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՄԻՊ-ը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ Կապանի Փելա սարում ադրբեջանկան զինուժը առաջ է եկել:


Լրագրողի հարցին՝ Կապանից լավ չե՞ն տեսնում, թե՞ սարը ում հսկողության տակ է նախարարը պատասխանեց.


 
 
«Ես չգիտեմ ով է լավ տեսնում, ով ոչ, բայց,  կարծում եմ, ոմանք լավ կարդալու կարիք ունեն, կարող են կարդալ»:
***
«Փելա սարի հարցով հաստատում եմ ԱԱԾ-ի հայտարարությունը». Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապանի Փայլասար բարձունքի՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկություններին։ Սարգսյանը հայտարարել է, որ տեղեկությունների մասին ԱԱԾ-ն արդեն տեղեկատվություն տարածել է, ինքն էլ միանշանակ հաստատում է հաղորդագրությունը։


«ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել՝ հանրայնացնում է։ Քանիցս խնդրել եմ հետևել պաշտոնական լրահոսին, որևէ բան պատկան մարմինները չեն թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով այնպիսինն է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»։


Հարցին՝ արդյոք հայ զինծառայողները կանգնած են բարձունքին, փոխնախարարը պատասխանեց.


«Զորքերի, կահավորվածության, դիրքերի, դրանց քանակի, հեռավորության ու նմանատիպ այլ հարցերը պետական գաղտնիքի մասին օրենքով արգելվում են։ Եթե դրանց մասին տեղեկատվություն չեն տրամադրում, պատկան մարմինները հղում են անում այս օրենքի տարրերին»։


Փոխնախարարը նշեց՝ զերծ կմնա պատասխանել սահմանների մասին տեղեկություններ հաղորդելուն՝ այդ թվում, թե հիմա ձմեռվան պատրաստվելուն ուղղված ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։


Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ մոտակա Փելա սարն անցել է Բաքվի վերահսկողության տակ, ու այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են տեղակայվել։ Դրան հետևեց Հայաստանի ԱԱԾ-ի հաղորդագրությունն այն մասին, որ այդ տարածքում դիրքային որևէ փոփոխություն չի եղել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր