«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

21 հոկ 2021 16:05

Տեսանյութ.Պատերազմում Ստեփանակերտից որևէ հասարակ քաղաքացի, բնակիչ չի փախել, փախնողներն իշխանության նեղ շրջանակներն էին

Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե պատերազմի ժամանակ ստեփանակերտցիները փախել, եկել են Երևան։

«Ես նման արտահայտություններում շատ զգուշավոր եմ, ցավոք, այսօր այդ ամենը շահարկում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է։ Այն մարդիկ, ովքեր 44 օր չեն լքել Արցախը, կոնկրետ ես մեծամասամբ այդ 44 օրերի ընթացքում Արցախում եմ եղել, հստակ կասեն՝ ովքեր էին փախնող։ Պատերազմում Ստեփանակերտից փախնողներն իշխանության նեղ շրջանակներն էին, որևէ հասարակ քաղաքացի, բնակիչ Ստեփանակերտից չի փախել։

Երբ նոյեմբերի 7-ին այդ հայտնի փախուստի օրը կանգնեիք Վերածննդի հրապարակում, կտեսնեիք՝ և՛ Կառավարության, և՛ նախագահական շենքերից քանի հազար տղամարդ դուրս եկավ։ Դրանք այն մարդիկ էին, որոնք թաքնված էին, մնացածը պատերազմում էին։ Այնպես որ, երբ ասում եք՝ ստեփանակերտցին կամ արցախցին, պիտի շատ հստակեցնել, թե ովքեր էին կոնկրետ փախնողները, որովհետև այդ ֆոնի վրա Արցախի նախագահը հայտարարում էր, որ ինքը այստեղից-այնտեղից 3-4 հոգի գտնում ուղարկում է, որպեսզի Շուշին փրկեն, ինչը, իհարկե, իրականություն չէր, այնտեղ ապրողները դա շատ լավ գիտեին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր