ՄԻԵԴ-ում գործ է քննվում Մանվել Գրիգորյանի անօրինական կալանքի և խոշտանգման փաստի վերաբերյալ

Նա հայտնել է, որ Մանվել Գրիգորյանի գործով դատական գործընթացում մեկնարկել է վկաների ակտիվ հարցաքննության փուլը։
«Վկաները, որոնք ցուցմունք են տալիս յուրացման գործով՝ հայտնի «տուշոնկայի» հետ կապված, նրանց ցուցմունքներում որևէ աղերս չկա յուրացման հետ, կամ որից տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանը։ Ավելին, որպես իրավապաշտպան՝ արձանագրում եմ, որ մեղադրել անձին յուրացման համար, որի պատասխանատուն անգամ իրավական հարթության վրա նա չի եղել, նկատի ունեմ այդ օգնությունները, մեղմ ասած, աբսուրդի ժանրից է։ Ինչպես քրեական գործում, այնպես էլ ԵԿՄ-ի կանոնադրությունում հստակ արձանագրված է այն իրավանորմը, թե ում վրա են դրվում այդ կարգի գործառույթները», - նշել է Լևոն Բաղդասարյանը։
Ըստ փաստաբանի, Մանվել Գրիգորյանի մահվանից հետո նրա գործը ենթակա էր կարճման, սակայն պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի նիստերը շարունակվեն՝ արդարացման հիմքով։ Ըստ այդմ էլ, երկու շաբաթը մեկ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ընթանում են դատական նիստերը։
Լևոն Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ մինչև օրս կալանքի տակ է ոչ միայն Մանվել Գրիգորյանի, այլև նրա բոլոր մերձավորների, նրա հետ ուղղակի կամ անուղղակի շաղկապված անձանց ունեցվածքը։
«Նշեմ նաև, որ ՄԻԵԴ-ում գործ է քննվում Մանվել Գրիգորյանի անօրինական կալանքի և խոշտանգման փաստի վերաբերյալ։ Մենք գույքի արգելանքի հետ կապված ևս ՄԻԵԴ-ին իրազեկել ենք, որի իրավական գնահատականը, կարծում եմ, ՄԻԵԴ-ը ապագայում կտա», - ասել է փաստաբանը։