Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 հոկ 2021 10:49

Բրիտանիան գաղտնի հատուկ գործողություն է սկսել Ռուսաստանի և Չինաստանի դեմ

Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի «բանկային» բաժինը իր ռեսուրսներն ուղղել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարին: Սեփական աղբյուրների տեղեկատվության վրա գրված «Financial Times»-ի հոդվածը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:


Ըստ թերթի, այս ստորաբաժանումը ստեղծվել է վեց տարի առաջ`Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի առևտրային գործունեության դեմ պայքարելու համար: Այն համալրված է նախկին բանկիրներով և ֆինանսիստներով։ Փորձագետները հիմնականում կենտրոնանում են ապրանքային շուկայի և միջազգային կապիտալի հոսքերի վրա։


Օպերատիվ խմբի աշխատակիցներն աշխատել են հատուկ նշանակության ջոկատի, հատուկ ծառայությունների, ինչպես նաև տեղեկատվական պատերազմի դեմ պայքարի վարչության 77-րդ բաժնի հետ։ Նրանց խնդիրն էր թուլացնել թշնամուն՝ սահմանափակելով ֆինանսական միջոցներին նրանց  հասանելիությունը:


«Բաժանմունքում մասնագետների պահանջարկն աճում է, քանի որ այնպիսի հակառակորդները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, գործում են խաղաղության և պատերազմի միջև ընկած գորշ գոտում՝ ազգային ենթակառուցվածքների դեմ օգտագործելով կիբերզենքը և ներդրումներ անելով արտերկրի զգայուն ոլորտներում»,-գրում է թերթը։


Ավիացիայի մարշալ Էդվարդ Սթրինգերը, որը մինչև այս տարի թոշակի անցնելը վերահսկում էր օպերատիվ բաժնի աշխատանքը, պարբերականին ասել է, որ անհրաժեշտ է գտնել իրենց հակառակորդների բիզնես մոդելի կարևոր տարրերը, վերացնել դրանք և հնարավորինս դժվարացնել նրանց փոխարինումը:


«Լինի լիբանանյան «Հեզբոլլահը», Պուտինի հետ կապված մարդիկ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կամ նույնիսկ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը, այս բոլոր կազմակերպությունները մինի-քաղաքական միավորներ են իրենց տնտեսության մեջ: Ինչու՞ թողնել նրանց հասնել մարտի դաշտ, եթե կարող ես նրանց ռեսուրսներից զրկել նախքան այնտեղ հասնելը»,-ասել է Ստրինգերը:


Պարբերականը բացատրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարի գործողության ավարտից հետո վարչությունն օգտագործվել է հատուկ առաջադրանքների համար և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության մշտական ստորաբաժանում չէ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր