Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

26 հոկ 2021 12:22

Նույնիսկ մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում.ինչ պատասխան եք տալու զոհվածների ծնողներին

«Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո ինձ փողոցում հանդիպած յուրաքանչյուր երրորդ մարդը  խնդրել է ԱԺ-ում բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց»,-ԱԺ-ում այսօր հայտարարաեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:


Պատգամավորը նկատեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ամանորի տոնական օրերն աշխատանքային հայտարարելու նախագիծը ներկայացնելիս ասաց, որ խնդիրն այն է, որ ժողովուրդն աշխատի և հարցրեց, թե նախարարը չի՞ նկատում, որ հայ ժողովուրդն չափից շատ է աշխատում, բայց չի կարող ասել, որ դրա համար ստանում է համապատասխան աշխատավարձ՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը կիրակի օրերն աշխատում է շինհրապարակներում, տոնական օրերը՝ խանութներում ու մոլերում:


Շեշտելով, որ եվրոպական երկրներում տարին երկու անգամ արձակուրդ ունեն, իսկ Հայաստանում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ի ոչ աշխատանքային օրերն առիթ էր հանգստանալու, ընտանիքներով իրար տեսնելու, տոնը նշելու:


«Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքաին օր հռչակելու մոտիվ գտնելն էր, թե ի՞նչ պետք է անել, որ հումվարի 7-ն էլ խլեք, որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք և մնաց հունվարի 7-ը, դա էլ ուզում եք խլել»,-հայտարարեց զոհված զինծառայողի պատգամավորը հայրը:


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այդ նախագիծն իր մտքով է անցել, բայց նաև նկատեց, որ նաև Կարեն Կարապետյանի ժամանակ էլ էր փորձ արվել քննարկել, որն ինչ-որ պատճառով չէր ստացվել:


Քերոբյանը պնդեց, որ գործարարների հանրությունը կողմ են այդ նախագծին, բայց համաձայնեց, որ Հայաստանում աշխատողների իրավունքները պետք է պաշտպանել:


Գեղամ Նազարյանը հայտնեց, որ նախարարը օրենքի նախագիծը ոչ մի թվով չհիմնավորեց, այլ բերեց չինական ասացվածքներ, որոնք հայերը չինացիներից շուտ են իմացել:


«Դուք մարդուց խլում եք այդ եզակի օրերին միմյանց հետ շփվելու հայկականը, ավանդականը պահելու հնարավորությունը»,-նշեց պատգամավորը և հավելեց. «Այս իրավիճակում, երբ ունենք 4000-ից ավել զոհ և մենք նրանց հարազատների համար ոչինչ չարեցինք, այլ ընդհակառակը՝ մեռելոցները վերցրեցինք, դուք չե՞ք մտածում, որ հունվարի 7-ը պետք է պարտադիր ոչ աշխատանքային օր լինի»:


Պատգամավորի համոզմամբ՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը,2-ը ինչպես նաև 5-ը,6-ը և 7-ը պետք է պարտադիր ոչ աշխատանքային օր լինեն: 


Քերոբյանը հայտարարեց, որ որևէ ազգային տոնի հետ ամանորյա հանգիստները կապ չունեն, կապ ունի միայն 6-ը, որը Սուրբ Ծննդյան տոնն է, և խորհրդային տարիներից մնացած դեկտեմբերի 31-ը ու հունվարի 1-ն են եղել:


Էկոնոմիկայի նախարարը հավաստիացրեց, որ քննարկել են բազմաթիվ հասարակական ասոցիացաների հետ և այդ ծրագիրը բոլորի դուրը գալիս է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր