Տեսանյութ․Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ. դիրքերից հետ գաք․Մեզ մոտ մտահոգություն առաջացավ
![](https://armday.am/storage/posts/October2021/t17c0nCHFi00N8k3VLF2.jpg)
Ներկայացնելով, թե ինչը ստիպեց դեմ դուրս գալ ներկա իշխանություններին, Ա․ Սարգսյանն ասաց․ «Դեկտեմբերի 17-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը գալիս է Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին հրավիրում հանդիպման։ Նա մեզ ասում է՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, որովհետև բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այնտեղ։ Երկրոդը՝ նոյեմբերի 9-ի պայմանագրում ոչ մի տեղ նշված չէ, որ մենք պիտի հետ գանք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 17։00-ին պիտի բոլորդ հետ գաք։ Ես էլ էնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե հիմա Դուք չեք իմանում, կարող ա մի ամիս հետո էլ գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ ա տված թուրքերին, հետ գնացեք։ Այ, էդ խնդիրների պատճառով է, որ մենք համայնքի ղեկավարներով դեմ ենք եղել այս իշխանություններին Մայիսի 23-ից մինչև հունիսի 8-ը եղել եմ Իշխանասարում իմ ավագանու ընկերների, համայնքապետերի հետ սահմանի պաշտպանություն ենք իրականացրել։ Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում՝ Սև լճից վերև Իշխանասարի հատվածում»։