Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ          Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից       Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին    

26 հոկ 2021 22:01

Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նոր Օսմանյան կայսրություն, լինելու է հզոր Հայաստան

Իր արհեստական հաղթանակով արբեցած Ալիևը և Օսմանյան կայսրությունը վերականգնելու մարմանջով տառապող Էրդողանն այսօր մասնակցել են զավթված Վարանդայում կառուցված օդանավակայանի բացմանը, այնուհետև հիմք են դրել Արաքսի ափով կառուցվող մի ավտոճանապարհի, որը, իրենց կարծիքով, դառնալու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ 

Աշխարհում տեղի ունեցող դարակազմիկ փոփոխությունների հետևանքով անխուսափելի կործանման դատապարտված այս երկու բռնակալական ռեժիմների առաջնորդներն իրականում փորձում են իրենց վախերը քողարկել թվացյալ հաղթանակների պատկերներով։ 

Վերջացել է աշխարհի կերպափոխման ժամանակի այն հատվածը, որից օգտվելով նրանք կարողացան Պուտինի հետ միասին մեզանից խլել Արցախը, 3+3 ձևաչափ մոգոնել և իրենց կամքը թելադրել։ 

Գալիս է միանգամայն այլ ժամանակ։ 

Չի լինելու 3+3, չի լինելու Զանգեզուրի միջանցք, չի լինելու նաև նոր Օսմանյան կայսրություն։  
Ոչ հեռու ապագայում չեն լինելու նաև էրդողանյան, ալիևյան և պուտինյան ռեժիմները։
Լինելու է հզոր Հայաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր