Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հոկ 2021 18:31

Օգտագործեք թթու կաղամբն ու թթվաջուրը

Հայտնի է, որ թթու կաղամբը վիտամինների պահեստ է։ Պարզվել է նաև, որ թթու կաղամբի հյութը ևս շատ օգտակար է, գրում է գերմանական Focus պարբերականը:
Կաղամբը հարուստ է ոչ միայն վիտամին C - ով, այլև վիտամին K-ով, որը բարելավում է արյան մակարդելիությունը: Նրա մեջ պարունակող B12-ն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը։ Թթու կաղամբ նաև հարուստ է բետա-կարոտինով։

Բացի այդ, թթու կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր` նատրիում, կալիում, մագնեզիում և կալցիում: Իսկ մթերքում պարունակվող կաթնաթթուն օգտակար է աղիների համար։
Կաղամբը թթվում է կաթնաթթվային մանրէների միջոցով, որոնք կատարում են բնական պրեբիոտիկների դեր: Դրանք ամրապնդում են մարդու իմունային համակարգը և բարելավում մարսողությունը։

Բացի այդ, թթու կաղամբն ու դրա հյութը պայքարում են փորկապության դեմ։ Սակայն, կարևոր է պահել չափն ու չչարաշահել թթվի ջրի կիրառումը։ Խորհուրդ է տրվում մեկ օրվա մեջ մեկ փոքրիկ բաժակից ավելի թթվաջուր չխմել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր