ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

29 հոկ 2021 11:15

Չափազանց բարձր ջերմաստիճաններ են գրանցվում,գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի

Գիտնականները զգուշացրել են, որ գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի: Այս մասին գրում է Phys.org-ը։

Մասնագետների խոսքով՝ ԱՄՆ-ում Մահվան հովտից մինչև Մերձավոր Արևելք և Հնդկաստանից մինչև Սահարա չափազանց բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, և եթե ոչ մի միջոց չձեռնարկեն, ապա իրադրությունը կվատթարանա նաև մոլորակի մյուս մասերում:

Կլիմայի հարցերով փորձագետ Զիկ Հաուսֆազերը հայտարարել է, որ տաքացումը կհանգեցնի էքստրեմալ երեւույթների հաճախացման:

Կալիֆորնիայի Մահվան հովտի ջերմաստիճանն այս ամռանը հասել է 54,4 աստիճանի ըստ Ցելսիուսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը երբևէ Երկրի վրա գրանցվել է։ ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հայտնել է, որ 2021 թվականի հուլիսն ամենաշոգն է եղել դիտարկումների ամբողջ ընթացքում, ասված է հոդվածում:՛

Ինչպես նշել են գիտնականները, ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի ինտենսիվ երաշտների, անտառային հրդեհների, փոթորիկների և ջրհեղեղների: Ջերմային ալիքների թվի աճը կործանարար ազդեցություն է թողնում գյուղատնտեսության վրա և մահացու վտանգավոր է մարդկանց համար:

«Ջրհեղեղը մի քանի զոհերի կհանգեցնի, միգուցե, մի քանի տասնյակի։ Իսկ մենք խոսում ենք հազարավոր մահերի մասին ամեն անգամ, երբ ջերմային ալիք է բարձրանում Երկիր։ Նման կատակլիզմները բազմապատկվում են»,-ընդգծել է Պյեր-Սիմոն Լապլասի ինստիտուտի տնօրեն Ռոբեր Վոտարը։

Երկու աստիճանով ջերմաստիճանի բարձրացման պատճառով մոլորակի բնակչության կեսը նման երևույթներից կտուժի յուրաքանչյուր հինգ տարին մեկ, ամփոփել են մասնագետները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր