Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով          Այս հավաքների շրջանակներում օգոստոսի 1-ին զորակոչված տղաները հերթապահում են արդեն 55 օր.հայրենիքի պաշտպանությունը նույնացրել են պատժի հետ       Ավելի քան 400 կմ երկարությամբ սահմանը որոշելու համար պետք է ակտիվ աշխատենք՝ հիմնվելով «պատմական փաստաթղթերի», «պատմական քարտեզների» վրա    

17 սեպ 2016 18:30

Սրամտում է Բեռնար Շոուն

Իռլանդական ծագումով, անգլիացի դրամատուրգ, Նոբելյան մրցանակակիր Բերնար Շոուի սրամիտ մտքերը գերել են ողջ աշխարհը: 
 
Բեռնարդ Շոուն միակ մարդն է, որ արժանացել է թե Նոբելյան մրցանակի (1925 թվականին, «Սստեղծագործության համար, որը տոգորված է մարդասիրությամբ և իդեալիզմով, ցայտուն երգիծանքով, որը հաճախ զուգորդվում բացառիկ բանաստեղծական գեղեցկությամբ») և 1938 թվականին Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։

 
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բեռնարդ  Շոուի փառահեղ մտքերը.

Աշխարհը բաղկացած է անբաններից, որոնք ուզում են փող ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, որոնք պատրաստ են առանց հարստանալու աշխատել։

Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է։

Կատարյալ ամուսին է այն տղամարդը, ով համարում է, որ կատարյալ կին ունի։
 
Անկեղծ լինելը վտանգավոր չէ, եթե դրան գումարած՝ դուք նաև հիմար եք։

Երբեմն պետք է ուրախացնել մարդկանց, որպեսզի նրանց շեղեք ձեզ կախելու մտադրությունից։

Մերձավորի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։

Կանայք մի տեսակ միանգամից են կռահում՝ ում հետ ենք մենք պատրաստ նրանց դավաճանել։

Չկա այնպիսի կին, որին հաջողվի «ցտեսություն» ասել 30-ից պակաս բառերով։

Ավելի հեշտ է ապրել կրքոտ կանանց հետ, քան ձանձրալի։

Հեղինակությունը դիմակ է, որը մարդը ողջ կյանքում ստիպված է կրել տաբատի կամ պիջակի պես։
 
Ոչնչի չհավատացող մարդն ամեն ինչից վախենում է։
 
Այնտեղ, ուր մարդիկ ճշմարտությունը չգիտեն, բացը լրացնում են հորինվածքով։
 
Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, անխելքը փորձում է աշխարհն իրեն հարմարեցնել։
Այդ պատճառով էլ առաջընթացը միշտ կախված է անխելքներից։
 
Ճիշտ է, առաջիններին երբեմն ուզում ես խեղդել, բայց ոչ երբեք` նրանցից բաժանվել։

Մարդիկ, որոնք օժտված չեն իրականության օբյեկտիվ ընկալման զգացումով, այն ցինիզմ են անվանում։

Ով կարողանում է, անում է, ով չի կարողանում, սովորեցնում է ուրիշներին։

Ծերանալը ձանձրալի բան է, բայց դա երկար ապրելու միակ տարբերակն է։

Թերթը հեծանվից ընկնելու և քաղաքակրթության կործանման միջև ոչ մի տարբերություն չդնող տպագիր օրգան է։

Առողջ դատողությունն ու աշխատասիրությունը կարող են կոմպենսացնել տաղանդի բացակայությունը։

Իսկ հնարավոր է՝ լինեք հանճարների մեջ հանճարեղագույնը, սակայն սեփական հիմարության պատճառով կործանեք ձեր ողջ կյանքը։

Կոչումներն ու տիտղոսները հորինված են նրանց համար, ում ավանդն ու վաստակը երկրի առջև անվիճելի են, սակայն այդ երկրի ժողովուրդը դրանցից տեղյակ չէ։
 
Սկզբունքներ չունեցող հարուստ մարդիկ ավելի վտանգավոր են ժամանակակից հասարակության մեջ, քան բարոյականություն չունեցող աղքատ կանայք։
 
Այժմ, երբ մենք սովորեցինք թռչունների պես օդով թռչել, ձկների նման լողալ ջրի տակ, մեզ պակասում է միայն մի բան՝ ապրել հողի վրա մարդկանց նման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր