Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

29 հոկ 2021 14:37

«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» հայկական ընկերության սենսացիոն ձեռքբերումը.Covid-19 վիրուսն հզոր ախոյան ունի՝ ի դեմս «ARAMAX VICTORY» բուսամիջոցի

«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՁԵՌՔԲԵՐՈւՄԸ



Մոլորակի մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող տարատեսակ վիրուսների ի հայտ գալն ու տարածումը ահագնացող չափեր է ընդունել և նվազման միտումը դեռևս տեսանելի չէ : Իրավիճակի հրամայականն է դառնում հնարավոր բոլոր միջոցներով ընդլայնել մարդկանց իմունիտետի բարձրացման արդյունավետությունը: Գործընթացին իր ծանրակշիռ մասնաբաժինն է բերել «ՍԻԳԱՐՈՆ» ընկերությունների խմբի մեջ մտնող «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը,որի կողմից կատարված ծավալուն ներդրումների և Հայաստանի սննդարդյունաբերության և առողջապահության ոլորտների փորձառու մասնագետների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մշակել և արտադրության կոչել «ARAMAX VICTORY» անվամբ, բուսական հիմքով կենսաբանական ակտիվ հավելումը: Բուսամիջոցը իմունիտետի հզոր խթանիչ է, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել Covid-19 և մի շարք այլ վտանգավոր վիրուսներից սկիզբ առնող հիվանդություններ և բորբոքային պրոցեսներ։«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերության մասնագետների գործուն մասնակցությամբ հետազոտություններն ու փորձարկումները իրականացվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի գլխավորությամբ:


Պատմում է դոկտոր Կարալյանը.


- «ARAMAX»-ի փորձարկումներն իրականացրել ենք մարդու կորոնավիրուսի «Դելտա» շտամի վրա, որով արձանագրվել ենք արդյունավետության բարձր ցուցանիշներ: Հետազոտությունները դասական մոդելի վրա ցույց տվեցին, որ «ARAMAX»-ը  շատ լավ բուժական էֆեկտ ունի  կորոնավիրուսի «Դելտա»  շտամի հանդեպ։ IN VITRO հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ARAMAX»-ը վիրուսների լայն շրջանակի հանդեպ ունի հակավիրուսային մեծ ազդեցություն, որոնց մեջ մտնում են ինչպես ԴՆԹ վիրուսները, օրինակ՝ մարդու սովորական հերպես վիրուսը, այդպես էլ ՌՆԹ վիրուսները, որոնցից են էնցեֆալոմիոկարդիտը, յաշուրի վիրուսը և կորոնավիրուսը։ 


Դրանից հետո սկսել ենք IN VIVO հետազոտությունները դասական մոդելի՝ սիրիական գերմանամկների վրա, որոնք  ցույց տվեցին, որ «ARAMAX»-ը շատ լավ բուժական էֆեկտ ունի կորոնավիրուսի «Դելտա»  շտամի հանդեպ։ Այս էֆեկտը առաջին հերթին դրսևորվում է վիրուսային թոքաբորբի հետևանքով առաջացած վնասված թոքերի առողջացմամբ։ Կորոնավիրուսով վարակված համստերիկների մոտ արդեն հիգերորդ օրը թոքերի զգալի մասը ախտահարված էին ինտերսիցիալ բորբոքումով: Մյուս խմբի մոտ, որը ստացել էր նույն դոզայով կորոնավիրուս, բայց ստացել էր նաև «ARAMAX»-ի  բուժում,  թոքերը մաքուր էին: Բացի դրանից «ARAMAX»-ը  շատ արդյունավետ է կորոնավիրուսի այլ ախտանիշների հանդեպ, օրիանակ՝ քաշի կորստի։ Վերահսկիչ խումբը, որը չի ընդունել «ARAMAX», շարունակել է նիհարել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ այն խումբը, որն ընդունել է,  քաշի փոքր փոփոխություն է ցույց տվել: Բացի այդ, «ARAMAX»-ի օգտագործման ժամանակ գործնականում չի նկատվել ջերմաստիճանի բարձրացում, որը բնորոշ է հիվանդության առաջին փուլերին:


IN VIVO պայմաններոում «ARAMAX»-ի ազդեցության ուսումնասիրություններ են կատարվել նաև կորոնավիրուսով վարակման ժամանակ իմունային համակարգի պարամետրերի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի ժամանակ, «ARAMAX»-ի ազդեցության տակ իմունային համակարգի ախտահարումը զգալիորեն նվազում է ՝ գրեթե հասնելով նորմալ վիճակի: Մասնավորապես, արյան լիմֆոիդ պոպուլյացիան արագ վերականգնվում է, չնայած կորոնավիրուսի ժամանակ բնորոշ է լիմֆոպենիան` արյան լիմֆոցիտների մակարդակի կայուն նվազումը: Սա շատ կարևոր է, երբ լիմֆոիդ պոպուլյացիան վերադառնում է նորմայի:


Երկրորդ կարևոր մասը իմունային համակարգի տեսանկյունից այն է, որ նեյտրոֆիլային պոպուլյացիան, որը կորոնավիրուսի ազդեցության տակ շեղվում է ձախ, այսինքն արյան միջից դուրս են մղվում ոսկրածուծի երիտասարդ ձևերը պերեֆերիկ արյան մեջ, «ARAMAX»-ի ազդեցության տակ  ևս նվազում է։


Եվ վերջինը, որը շատ կարևոր է իմունային համակարգի տեսանկյունից, մոնոցիտային բջիջների պոպուլյացիան նույնպես վերականգնվում է, այսինքն մոնոցիտների քանակի նվազումը աննշան է դառնում։ Այսպիսով, ես կարող եմ եզրակացնել, որ «ARAMAX»-ն  ունի շատ լավ բուժիչ ազդեցություն Covid-19-ի  «Դելտա»  շտամի IN VIVO մոդելի վրա:




Դոկտոր Կարալյանի համոզմամբ «ARAMAX»-ի լաբորատոր փորձագիտական արդյունքները ամուր հիմք են հանդիսանում պնդելու, որ հայ մասնագետների կողմից արված բարձրարժեք բացահայտումը անգնահատելի աջակցություն է առողջապահության գլոբալ համակարգին,  և «ARAMAX VICTORY» հեղափոխական բուսամիջոցը կանխարգելման և ապաքինման առումով կարող է դառնալ կլինիկայում կիրառվող լուրջ դեղամիջոց  Covid-19 -ի, ինչպես նաև տարբեր վիրուսային հիվանդությունների դեպքում:


ՀՀ ԱՆ  Մաշկաբանության ազգային կենտրոնում   ևս իրականացվել են «ARAMAX VICTORY»-ի փորձարկումներ: Կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանի խոսքերով «ARAMAX VICTORY» բուսամիջոցի հետազոտություններ և փորձարկումներ են իրականացվել մի շարք մաշկային հիվանդությունների հանդեպ՝ պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիդ՝ արձանագրելով շատ բարձր արդյունավետություն: «ARAMAX»-ը կրճատում է բաց և խոր վերքերի սպիացման ժամկետը, նպաստում է երկարատև չապաքինվող վերքերի և թարախային ախտահարումների առողջացմանը:


«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերության փոխնախագահ Արթուր Սարգսյանի հավաստմամբ «ARAMAX VICTORY»-ի լաբորատոր հետազոտություններն ու փորձարկումները շարունակական են լինելու: Առաջիկայում  նախատեսվում է հետազոտել «ARAMAX»-ի  ազդեցությունը այնպիսի հիվանդությունների հանդեպ, ինչպիսիք են պրոստատիտը, գայմորիտը  և որ շատ կարևոր է՝  ՁԻԱՀԸ:


«ARAMAX VICTORY»-ի արտադրությունում ներդրվել են GMP և HACCP միջազգային ստանդարտները: Արտադրանքը պետական գրանցում է անցել ԵԱՏՄ երկրներում: Այն շուտով հասանելի է կդառնա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, ԵՄ-ի մի շարք երկրներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր