Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

29 հոկ 2021 16:29

Ի՞նչ է ապասվում նոյեմբերի 9-ին.Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով Արցախը կդարձնեն Ադրբեջանի մաս

Ին՞չ փաստաթուղթ է ստորագրվելու  2021-ի նոյեմբերի  9-ին։ Արդյոք՞  այն  հերթական խնդիրները չի առաջացնելու հայկական երկու պետությունների համար։ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացման հարցում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայկական երկու հանրապետությունների ներկայացուցիչների կողմից։ Այս և այլ հարցերի շուրջ  Armvoice.am-ի լրագրողը զրուցել է Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։


 Տիկին Հակոբյան Ձեր ակնկալիքները այս տարվա նոյեմբերի 9-ին սպասվելիք  փաստաթղթից, որը պատրաստվում է ստորագրել  Նիկոլ Փաշինյանը


Որ հենց նոյեմբերի 9-ին պետք է սպասել հերթական փաստաթղթի ստորագրմանը, պաշտոնական որևէ հայտարարություն չկա, բայց սա հենց այս իշխանությունների ձեռագիրն է, ազգակործան որոշումները կայացնել թշնամու հետ համատեղ:  Իսկ,  որ այդ օրը հավանական հանդիպումը կկայանա, փաստում է այն, որ Ալիևը Շուշիում լինելու է ոչ թե իրենց դրոշը գերևարված Շուշիում բարձրացնելու օրը, այլ նոյեմբերի 8-ին: 2018 թ.-ի իշխանազավթումից այս իշխանությունները միայն հայադավ ծրագրեր են իրականացրել և 2020 թ.-ի արհավիրքը հայի գլխին բերելով, կանգ չեն առնում, շարունակում են, քանզի հայի թշնամու, բայց իրենց բարեկամի հետ համատեղ ծրագրերը չեն ավարտել:


Ձեր մեկնաբանությունները սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ


Առաջինը, որ պետք է փաստել սահմանագծման և սահմանազատման գործընթացը միանշանակ մեր շահերից չի բխում, մեր ասելիս նկատի ունեմ և ՀՀ, և ԱՀ, իսկ ընդհանուր առմամբ շուրջ երեքուկես տարի հայկական երկու պետություններն ապրեցին և շարունակում են ապրել ծանրագույն ժամանակներ։ Հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անհայտ ծագման մարդիկ, զավթելով իշխանությունը, առանց աչք թարթելու զոհեցին հազարավոր երիտասարդների, հանձնեցին Արցախի Հանրապետության մեծ մասը, կասկածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և որպես կապիտուլացված իշխանություն, կատարում են թշնամու բոլոր պահանջները։


Ըստ Ձեզ Սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո ի՞նչ է սպասվում  հայկական երկու պետություններին


Սահմանագծման և սահմանազատման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունները փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունները։ Առաջին հայացքից պարզ գործընթաց, սակայն տեսնում ենք, որ հենց պրոցեսի ընթացքում թշնամին, ընդամենը ամիսների ընթացքում, քայլելով մտել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք և հաստատվել։ Դա չէր կարող առանց նախնական պայմանավորվածության տեղի ունենալ։ Սա դեռ սկիզբն է։ Սա այն է, ինչ արդեն տեղի է ունեցել։ Սկսած 88-ի համազգային շարժումից, հայը մի նպատակ է ունեցել՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչից հետո, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայերի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությանը միանալը։ Եվ ՀՀ և ԱՀ ներկայիս իշխանությունները կարճ ժամանակում ի չիք դարձրին այն հսկայական աշխատանքը, որ արվել էր բաղձալի երազանքին հասնելու համար և բացահայտ պատրաստակամությամբ լծվեցին թշնամու ծրագիրն իրականացնելու գործին։ Սահմանագծման, սահմանազատման վերջնարդյունքն ակնհայտ է․ ՀՀ իշխանությունները չեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, հետևաբար ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կճանաչեն Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ ԱՀ իշխանությունները որպես ՀՀ իշխանությունների կամակատար, կընդունեն ի գիտություն։


ՀՀ վարչապետը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, հ՞նարավոր  է թշնամու հետ ապրել կողք-կողքի խաղաղ կյանքով


ՀՀ վարչապետի խոսելը խաղաղության դարաշրջանի մասին ևս ծրագրի մասն է, այսինքն ջնջել հայի հիշողությունից, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, որ հարյուր տարուց ավելի թուրքը մի նպատակ ունի` վերացնել հային: Նմանատիպ հայտարարություններով ՀՀ վարչապետը նաև փորձում է բթացնել այն ինքնապաշտպանական բոլոր զգացումներն ու միջոցները, որ ունեցել է մեր ազգը` գիտակցելով, որ թշնամին միշտ զգոն է և երբեք առիթը բաց չի թողնի: Հիմա, առավել քան երբևէ հայն իրավունք չունի մտածել, որ կլինի խաղաղության դարաշրջան, քանզի թշնամին հենց դրան է սպասում: ՀՀ ներկայիս իշխանությունների հետ թշնամին նոր ծրագիր չի գրել, սա կրկնությունն է 1915 թ.-ի, երբ հավատալով երիտթուրքերին, արդյունքում 1,5 միլիոն հայ կոտորվեց և հանձնվեց։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր