Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

30 հոկ 2021 17:11

Ամբողջ բանտը ծիծաղում է Սաակաշվիլու վրա, օրական 3 լիտր լիմոնադ է խմում , այսօր սիմուլյացիա կանի՝պլանավորում է իրեն վատ զգալ

Միխեիլ Սահակաշվիլիի հրամանով մարդկանց խոշտանգել են, բռնաբարել, խլել են բիզնեսները եւ այլն։ Նա խայտառակ մարդ է, դրա համար նա պետք է զղջա, ոչ թե սոված մնա, խայտառակ լինելը նրա իրավունքն է»,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Կոբախիձեն նշել է, տեղեկություններ ունի, որ Միխելի Սաակաշվիլին այսօր ծրագրում է իրեն վատ զգալ։

«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին եւ նրա իմիտացված հացադուլին. տեղեկություններ ունենք, որ այսօր՝ ընտրությունների օրը, նա պլանավորում է իրեն վատ զգալ։ Այսինքն՝ սիմուլյացիա կանի, որպեսզի կողմնակիցների մոտ ինչ-որ էմոցիաներ առաջացնի, բայց դա նույնպես դատապարտված է ձախողման։ Ինչպիսի սիմուլյացիա էլ Սաակաշվիլին այսօր անի, դա հաջողություն չի ունենա։ Հացադուլի համար պատասխանատու է հացադուլ հայտարարած անձը, ով ամենածանր ու խայտառակ հանցագործն է, ում հրամանով խոշտանգել, բռնաբարել են, թալանել են բիզնեսները եւ այլն։ Նա խայտառակ մարդ է։ Նա չպետք է հացադուլ անի, այլ պետք է զղջա, բայց նա մարդ է։ Նրա իրավունք է խայտառակ լինել»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ կառավարական գերատեսչությունները ապացույցներ կներկայացնեն, որ Սահակաշվիլին հացադուլ է անում։

«Կսպասենք գերատեսչություններին, նրանք ապացույցներ կներկայացնեն։ Ամբողջ բանտը ծիծաղում է նրա վրա, որ այդ մարդն օրական երեք լիտր լիմոնադ է խմում, ամբողջ բանտը ծիծաղում է դրա վրա։ Օրական երեք լիտր լիմոնադը Սահակաշվիլիի անձնավորած խայտառակության շարունակությունն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր