Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

30 հոկ 2021 16:00

Նախկինում ադրբեջանցիներն էին մեզանից կախված, հիմա էլ մենք՝ իրենցից.Այդ տարածքները Ալիեւը համարում է Ադրբեջանի մաս, ինչը ընդունել է նաեւ Փաշինյանը

Ցանկացած ոք պատասխանատու է իր հրամանների համար։ Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշել, որ նա է կրում նաեւ անմիջական պատասխանատվություն Սյունիքի կարեւոր դիրքերը մինչեւ դեմարկացիայի իրականացումը հայկական զինված ուժերի հսկողության տակ չպահելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ինքն է միանձնյա որոշել ու հանձնարարել Սյունիքի կարեւորագույն դիրքերից զորքերը քաշել, իսկ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այն։ Ընդ որում՝ այդպես էլ անպատասխան մնաց պատգամավորների հարցադրումներն առ այն, թե արդյոք գոյություն ունի զորքերը հետ քաշելու մասին գրավոր հրաման։

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը «Փաստինֆո»-ին պարզաբանեց, որ, այո, Փաշինյանն իրավունք ունի միանձնյա, բանավոր որոշում կայացնելու, սակայն մեկ օրվա ընթացքում այն պետք է ստանա գրավոր ձեւակերպում։

«Դա Սահմանադրությամբ սահմանված իրավունք է և քննարկման ենթակա չէ: Սահմանադրորեն, այո, իրավունք ուներ: Ինքը պարտավոր է միանձնյա որոշում կայացնել, օրենքն է այդպես, քննարկում կարող է անել, կարող է՝ չանել, ուրիշի կարծիք կարող է լսել, բայց որոշում պետք է ինքը կայացնի»,-ասաց Մ.Հակոբյանը՝ ավելացնելով. «Ցանկացած մարդ, ով հրաման է արձակում, այդ հրամանի համար պատասխանատվություն է կրում»:

ԳՇ նախկին ղեկավարն ասաց, որ գլխավոր հրամանատարն իրավունք ունի անհետաձգելի դեպքերում բանավոր հրաման տալ և մեկ օրվա ընթացքում այն պետք է ձևակերպվի գրավոր:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ կատարում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները։ Ավելին, փաստացի ընդունել է, որ այն տարածքները, որոնք ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով նշված չեն եղել որպես ՀՀ տարածքի մասին, հանդիսանում է Ադրբեջանի տարածք։

«Այսինքն՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքները ճանաչել է ներկայիս Ադրբեջանի մաս»,- ասել է Մ. Հակոբյանն ու նշել, որ այդ տարածքները Ալիեւը համարում է Ադրբեջանի մաս, ինչը ընդունել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն հետագայում Ադրբեջանն ավելի է խորացել ու առաջացել Սոթք-Խոզնավարի հատվածում։ Սա արդեն, ըստ Մ.Հակոբյանի, Սովետական Հայաստանի տարածքն է։

Դիտարկմանը, որ նույնիսկ Ադրբեջանն իրեն Խորհրդային Ադրբեջանի հետնորդ չի համարում, ինչու՞ ենք մենք այդ տարածքները ճանաչում են Խորհրդային Ադրբեջանի մաս,Մովսես Հակոբյանն ասաց.

«Սխալ են թույլ տվել,պետք է սահմանի կարևոր դիրքերը պահեին, որ հիմա կարողանային դեմարկացիա, դելիմիտացիա պարտադրել: Իրենք մեզանից կախված են եղել, հիմա էլ մենք ենք իրենցից կախված»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր