Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

30 հոկ 2021 16:20

Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան

Հոկտեմբերի 18-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Պատճառը՝ ադրբեջանական կողմն է։


«Մեր թիմը միշտ պատրաստ է, միշտ գնում ենք բանակցությունների, սակայն հոկտեմբերի 18-ից հետո մերժվում ենք։ Ադրբեջանական կողմն առանց որևէ մեկնաբանության, պատճառաբանության թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել։ Մեզ մոտ այս պահին սպասողական վիճակ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության  մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։


Նրա փոխանցմամբ, այս ընթացքում միայն մեկ անգամ են ադերբեջանական կողմից նշել, թե ինչու թույլ չեն տալիս՝ Ադրբեջանից մարդիկ պետք է գան։


2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև այս տարվա հոկտեմբերի 20-ը ներառյալ, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր