ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

01 նոյ 2021 10:45

ՀՀ-ում մահացության թվերն աճել են.օրեր են եղել, երբ մահացածների հարազատները ստիպված են եղել մեկ օր սպասել

Հոկտեմբերին Երևանում օրեր են եղել, երբ մահացածների հարազատները ստիպված են եղել մեկ օր սպասել՝ հոգեհանգիստը կազմակերպելու համար, իսկ գերեզմանատների ղեկավարությունները ստիպված են եղել լրացուցիչ աշխատողներ վարձել՝ նոր գերեզմանատեղեր փորելու համար։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Երևանի բնակիչներից մեկը պատմեց, որ իր ընկերոջ մայրիկի հուղարկավորությունը ստիպված են եղել հետաձգել՝ սգո սրահների ծանրաբեռնվածության պատճառով։ «Սովորաբար մահացածին թաղում են մահվան երրորդ օրը, բայց սգո սրահներում տեղ չկար, ստիպված եղան հետաձգել»,-ասաց նա։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում 2021 թ-ին քաղաքացիական մահերի թիվը (Արցախում զոհվածների թիվը չհաշված՝ խմբ.) ավելացել է 10 տոկոսով։ Մի քանի անգամ ավելացել են Covid-19-ի հետևանքով մահվան դեպքերը, բարձր է նաև սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունը: Միայն սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում 1375 քովիդ-բուժառու է մահացել։
Մահացության ավելացման մասին խոսում են նաև ծիսական սրահների աշխատակիցները։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում սրահի ղեկավարներից մեկը նշեց, որ աշխատանքն իսկապես ավելացել է, հատկապես՝ սեպտեմբերից։
«Մենք մի քանի սրահ ունենք, այսօր մեզ մոտ միայն մեկ հոգեհանգիստ կա, բայց օրեր են լինում, երբ ստիպված ենք լինի մարդկանց մերժել, քանի որ տեղ չի լինում։ Հիմնականում ասում են, որ կորոնավիրուսից են մահացել»,- ասաց նա։
Գերեզմանատներում վերջերս աշխատակիցները պարզապես չեն հերիքում: Մայրաքաղաքի գերեզմանատներից մեկի տնօրենը, որը չցանկացավ նշել իր անունը, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ յուրաքանչյուր երկրորդը մահը կա՛մ սրտի հիվանդությունից է, կա՛մ կորոնավիրուսից:
«2020թ․-ի նոյեմբերից ի վեր մահերի աճի միտում սկսեց նկատվել։ Իր ազդեցությունն ուներ հետպատերազմական իրավիճակը․շատերն իրենց երեխաներին էին կորցրել, թոռներին, ամուսիններին, մարդկանց սիրտը չի դիմանում՝ կաթվածից մահանում են։ Այդ թիվը համալրում են նաև Արցախում տուն–տեղ կորցրածները»,-պարզաբանեց նա։
2021թ․-ի սկզբին իրավիճակը կարծես թե փոխվեց, մասնագետներն անգամ ամռանը մահացության ցուցանիշի անկում էին կանխատեսում (ինչպես դա լինում է սովորաբար՝ խմբ․), սակայն նրանց սպասումները չարդարացան։
Գերեզմանատան տնօրենի խոսքով` օրական ընդհանուր առմամբ 6-9 հուղարկավորություն են ունենում։ Օրեր են լինում, երբ թաղումներն այնքան շատ են լինում, որ ստիպված են լրացուցիչ աշխատուժ վարձել։ Նրա դիտարկումների համաձայն՝ այս փուլում մահերի մեծամասնությունը գրանցվում է 50-60 տարեկան քաղաքացիների շրջանում, հիմնականում՝ կորոնավիրուսի և սրտի կաթվածի հետևանքով։
Սակայն ամենատխուրը երիտասարդների շրջանում մահացության աճն է։ Եթե մի քանի տարի առաջ Երևանի կոնկրետ գերեզմանատանը տարվա ընթացքում 20-25 երիտասարդ էին թաղում՝ 19-30 տարեկան, որոնց մահացությունը հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանք էր, ապա հիմա այդ թիվը գրեթե կրկնակի աճել է։
«Հաստատ կարող եմ ասել, որ 2021թ․-ին 2019թ․-ի համեմատ մահերի թիվը 50 տոկոսով ավելացել է»,-նշեց նա։
Տնօրենը չի բացառում, որ իրենց աշխատանքը շատացել է նաև այն պատճառով, որ կիսափակ գերեզմանատներում այլևս հանգուցյալներ չեն ընդունում, եթե ընտանեկան գերեզմանատարածք չէ։
2021 թվականի 10 ամիսներին Երևանում արված թաղումների թիվն արդեն գերազանցում է նախորդ 4 տարիների ընթացքում արված հուղարկավորություններին (ամեն տարին առանձին վերցրած)։ Այդ են վկայում թվերը, որոնք Sputnik Արմենիային տրամադրեցին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից. հունվարից մինչև հոկտեմբերի 28-ը հուղարկավորվել է 11 551 մարդ (ամբողջ 2020թ․-ին այդ թիվը կազմել է 9547)։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր