Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

01 նոյ 2021 12:28

Նոր կենսաչափական անձնագիրը կտարբերվի դիզայնով, էջերի քանակով ու արժեքով

2022թ–ի ավարտին կամ 2023թ–ի ընթացքում Հայաստանում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի միանգամայն նոր համակարգ։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
«Այսպիսով մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրեր։ Այսինքն` հին նմուշի անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից»,– ասաց Ֆիդանյանը։


Նրա խոսքով` այս որոշմամբ է պայմանավորված նաև կառավարության` անձնագրերի վավերականության ժամկետի կրճատմանը վերաբերող նախաձեռնությունը։
«Պատկերացրեք` եթե մենք 2022թ–ին դեռևս տրամադրենք 10 տարվա վավերականության ժամկետով հին նմուշի անձնագրեր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032թ–ը ՀՀ–ում շրջանառել հին նմուշի անձնագրերը»,– ասաց փոխոստիկանապետը։
2022-23թթ–ին ոստիկանությունը նախատեսում է տարեկան շուրջ 250 000 նոր նմուշի անձնագիր տրամադրել ՀՀ քաղաքացիներին։
Անձնագրում պետության փոխարեն կարող է նշվել քաղաքացու ծննդավայր քաղաքը կամ գյուղը
Անձնագրերի համար գանձվող պետական տուրքը ևս նախատեսվում է նվազեցնել, թե որքանով, Ֆիդանյանը չհստակեցրեց` ասելով, որ դա կախված է այն հանգամանքից, թե հայտարարված մրցույթում որ ընկերությունը կհաղթի և ինչ գնային առաջարկով։
Նա նաև հայտնեց, որ նոր կենսաչափական անձնագրերը այսօր տրամադրվող կենսաչափական անձնագրերից տարբերվելու են դիզայնով ու էջերի քանակով։
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերն ու ID քարտերը տպագրում էր լեհական PWPW ընկերությունը (Polska Wytwornia Papierów Wartośćiowych): 2017 թվականին Հայաստանի ոստիկանության հետ պայմանագրի ժամկետը լրացել է, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հերթական տենդերը հետաձգվել է։ Նոր փաստաթղթերը կսկսեն տպագրվել 2022 թվականից ոչ շուտ։ Այդ պատճառով այն քաղաքացիների համար, որոնց անձնագրերի կամ ID-քարտերի ժամկետը լրանում է 2021 թվականի ընթացքում, փաստաթղթերը մեխանիկորեն կերկարաձգեն մինչև 2022 թվականը։ Այդ ժամանակ իշխանությունը հույս ունի պայմանագիր կնքել նոր մատակարարի հետ. նոր նմուշի անձնագրերի դիզայնի մրցույթն արդեն հայտարարվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր