Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

01 նոյ 2021 15:22

Տեսանյութ.«Ցավդ տանիմ, Արցախ».երգը ծնվել է մի գիշերվա մեջ, տեսահոլովակը նկարահանվել է Արցախում

Ճանաչված երգիչ Անդրեն հանդիսատեսին է ներկայացրել իր նոր ու հուզիչ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ցավդ տանիմ, Արցախ» երգի հիման վրա։
Տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում ու արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել սոցցանցերում։
Նշենք, որ շնորհանդեսը կայացել է երեկ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում, որտեղ ամֆիթատրոնի մեծ էկրանին ցուցադրվել է նոր երգի տեսահոլովակը։
Խոսքերի և երաժշտության հեղինակն Անդրեն է։ Ըստ երգչի` ստեղծագործությունը ծնվել է միանգամից, մի գիշերվա մեջ։ Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Արցախում։
«Այսօր առավել քան երբևէ մենք բոլորս ունենք այսպիսի ջերմ հանդիպումների կարիք»,– տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ ասել է Անդրեն։ Նա կոչ է արել բոլոր հայերին գալ Արցախ, քանի որ Արցախը համայն հայության տունն է, հայրենիքն ու հպարտությունը։
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Եսայանն է, օպերատորը՝ Տիգրան Գասպարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր