Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

03 նոյ 2021 12:29

Թուրքիայի գործողությունները և Ռուսաստանի լռությունը լուրջ մտահոգություն են Իրանի համար

Իրանը պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ, որպեսզի գիտակցի Կովկասում Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության վտանգը։ Այս մասին  Iranian Diplomacy վերլուծական պորտալի համար հոդվածում գրում է իրանագետ միջազգայնագետ Էհսան Մովահեդյանը։


Չնայած Կովկասում իր կենսական շահերին, Իրանը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման բանակցություններին։ Այս առումով, Թուրքիայի գործողությունները և Ռուսաստանի լռությունը լուրջ մտահոգություն են Իրանի համար։


Սա Հայաստանին աշխարհաքաղաքական լուրջ երկընտրանքի առաջ է կանգնեցրել և Իրանի մուտքը դեպի Եվրոպա ցամաքային ճանապարհով կախված կդարձնի Պուտինի, Էրդողանի և Ալիևի հայացքներից ու ցանկություններից. նշել է նա:


«Ադրբեջանի և Թուրքիայի լրատվամիջոցներն արդեն սկսել են նոյեմբերի 9-ի բանակցությունների արդյունքների քարոզչությունը, և իրենց ծրագրերում Հայաստանը սահմանափակված է ներկայիս հյուսիսային գավառներով և ցամաքային կապ չունի Իրանի հետ։ Լրատվամիջոցների պատերազմը համընկնում է Էրդողանի խոսքերին Ֆիզուլիի օդանավակայանի բացման ժամանակ՝ ամայի տարածքում, որը հավանաբար կդառնա թմրանյութերի, զենքի և ոսկու արտահանման խոչընդոտ:


Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման բանակցություններում Ռուսաստանի միջնորդությունը, մտավախություն կա, որ Ռուսաստանը կընդունի Իրանի ազգային շահերին հակասող ընթացակարգ։ Փաստն այն է, որ Իրանը Ռուսաստանի պոտենցիալ մրցակիցն է դեպի Եվրոպա գազի արտահանման ոլորտում, իսկ Թուրքիան գազ չունի, և, հետևաբար, Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում այս ոլորտում։


Ռուսաստանը լուրջ կապեր ունի Թուրքիայի հետ աշխարհի այլ մասերում, ինչպիսիք են Սիրիան և Կովկասը... Այս գործոնների համադրությունը կարող է դրդել Ռուսաստանին գործել համաձայն Անկարայի և Բաքվի ցանկության Հայաստանի հետ միջազգային սահմաններ սահմանելու հարցում:


Այստեղ ամենավտանգավորը Բաքու-Երևան հաշտության համաձայնագրի 9-րդ հոդվածի մեկնաբանությունն է (Ադրբեջանի և Նախիջևանի կապի մասին): Այս երթուղու անվտանգության նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը երկրին թույլ կտա կամայական զորավարժություններ անցկացնել հօգուտ Անկարայի և Բաքվի:


Հաշվի առնելով նման միջանցքի ստեղծման և կայունացման անուղղելի հետևանքները՝ Իրանը պետք է ամեն ինչ անի այդ չարաբաստիկ դավադրությունը խափանելու համար։


Ռուսաստանի հետ ինտենսիվ բանակցությունները պետք է լինեն օրակարգում, որպեսզի նա հասկանա Կովկասում Թուրքիայի վտանգավոր էքսպանսիոնիստական քաղաքականության հետևանքները, որպեսզի հասկանա, որ այդ քաղաքականությունը դռները կբացի ՆԱՏՕ-ի և սիոնիստների համար։


Իրանը պետք է վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի դիրքորոշմանը ներկայիս սահմանների պահպանման հարցում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերի բաց ռազմական և հետախուզական աջակցություն Հայաստանին», - նշել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր