Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

04 նոյ 2021 11:00

Թուրքիայում Էրդողանի մահվան մասին լուրեր են տարածվել

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը իրավական գործընթաց է սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան վերաբերյալ Թվիթերում լուրեր տարածող օգտատերերի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Կիբերանվտանգության հարցերով վարչությունը նման բովանդակությամբ 30 թվիթի հետքերով է գնացել և հայտնաբերել դրանց հեղինակներին: Ոստիկանության հաղորդմամբ, #ölmüş (մահացել է) հեշթեգի միջոցով օգտատերերը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով մանիպուլացնել հանրությանը:

30 հոգի կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահին վիրավորելու և զրպարտելու համար: Զուգահեռաբար, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն այսօր իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ նախագահ Էրդողանը ողջ առողջ է:
AP-ն նշում է, որ նմանատիպ գրառումները տարածվել են համացանցում՝ 67-ամյա Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին։ Այսպիսով, հուլիսին ժողովրդին ուղղված տոնական ուղերձի ժամանակ քաղաքացիները նկատել են նրա վատառողջությունը, և քաղաքական գործչի ելույթն անհասկանալի է հնչել։ 2012 թվականին Թուրքիայի նախագահը ստամոքսի խոշոր վիրահատություն էր տարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր