Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

18 մայիս 2023 14:40

Մի անհանգստացեք CH, մեր ազգը ձեզ լավագույն պատասխանը կտա.Թուրքիայի իշխանություններին զայրացրել է Charlie Hebdo-ի շապիկին հայտնված Էրդողանի ծաղրանկարը

Թուրքիայի կառավարության պաշտոնյաները կոշտ քննադատության են ենթարկել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականին, որը վերջին համարի շապիկի ծաղրանկարում ակնարկել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլքի նախագահի պաշտոնը միայն մահանալու դեպքում, գրում է Turkish Minute-ը։
 
Ամսագիրը պատկերել է Էրդողանին լոգարանում հոսանքահարված՝ նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդանիշ լամպը ձեռքին։ Շապիկի նկարազարդումն ուղեկցվում է «Ինչպես Կլոկլոն՝ միայն ճակատագիրը մեզ կփրկի նրանից» արտահայտությունը։
 
Խոսքը 1978 թվականին հայտնի ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր Կլոդ Ֆրանսուայի մահվան մասին է, որը նաև հայտնի էր Կլոկլո մականունով։ Նա մահացել է 39 տարեկանում էլեկտրական ցնցումից՝ լողանալիս պատին ամրացված լուսատուն կարգավորելու ժամանակ։ Այս շապիկով ամսագիրը թողարկվել է Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո։ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում քննադատել է Charlie Hebdo-ին իր ծաղրանկարում Էրդողանին վիրավորելու համար՝ ամսագիրն անվանելով «լաթ»։
 
«Մի անհանգստացեք CH։ Մեր ազգը ձեզ լավագույն պատասխանը կտա, ավելի բարձր ձայնով՝ մայիսի 28-ին»,- հավելել է Քալընը՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունն իր հերթին ամսագիրը բնութագրել է որպես «համաշխարհային լրատվամիջոցների սադրանքի, վիրավորանքի և հայհոյանքի ամենակարևոր կենտրոններից մեկը»՝ հավելելով, որ այն «ևս մեկ անգամ ապացուցել է աշխարհին, թե որքան զզվելի է» Էրդողանի վերջին նկարազարդմամբ։
 
«Մայիսի 14-ի ընտրություններում մեր մեծարգո նախագահի ձեռք բերած զգալի հաջողությունը, կարծես թե, հնարավորություն տվեց այս մարդկանց իրենց ատելությունն ու դժգոհությունը թափելու։ Ինչ էլ անեք՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեք վախեցնի։ Դուք նույնպես չեք կարող մեզ հետ պահել մեր ճանապարհից»,- Թվիթերում գրել է Ալթունը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր