Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

04 նոյ 2021 12:22

Բողո՞ք, թե՞ անհանգստություն՝Հայաստանը մինչ օրս չի պատասխանել խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկին

Հայաստանը մինչ օրս չի պատասխանել խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկին։ Sputnik.az-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։


«Ցավոք, մինչ այժմ անպատասխան է մնում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացման մեր առաջարկը։ Մենք պատրաստ ենք սկսել խաղաղ բանակցություններ և ստորագրել խաղաղության պայմանագիր, շրջել էջը»,-ասել է Ալիևը։


Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին ու հայտարարել, որ այն արդեն լուծված է։


Նա ընդգծել է, որ բոլոր տարիների ընթացքում պաշտոնական Երևանն օգտագործել է բանակցությունները ստատուս քվոյի պահպանման համար, իսկ Հայաստանի պաշտոնատար անձանց գործողությունները վերջին տարիներին ցույց տվեցին, որ հայկական կողմը մտադիր չէ ազատագրել հողերը, և դա, ըստ էության, նշանակում էր բանակցությունների դադարեցում:


Իլհամ Ալիևը նաև պատմել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին և հույս հայտնել, որ մեկ միլիոն ադրբեջանցի կբնակեցվի այդ շրջաններում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր