Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

04 նոյ 2021 13:26

Տեսանյութ.Գլխավոր դատախազը խոստացավ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին․ Ղազինյան

«Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ՝ մեր հազարավոր  հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակն ուղղակի նվիրվեց  թշնամուն»,- «Հայաստան» դաշինիքի կազմակերպած  «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկմանն ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղազինյանը։


Նա նշեց, որ նվիրելու ձևերը տարբեր են՝ ստորագրություն, պատերազմ, պլանավորված, պայմանավորված պատերազմ։ Այս անգամ ընտրվել էր պատերազմի միջոցով։


Ա.Ղազինյանը հայտնեց, որ անցած տարվա նոյեմբերից հետո հանցագործության մասին 6-7 հաղորդում էր ներկայացվել պետական դավաճանության հանցակազմով, որևէ քրեական գործ, ըստ էության, չի հարուցվել,  դատախազությունը հրաժարվել է քրեական գործեր հարուցելուց, Քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումների ընթացակարգային կոպտագույն խախտումներով նրանք այդ  հաղորդումներն ուղարկել և կցել են մի քրեական գործի, որը երևի 1/3-րդով էր առնչվում այն դրվագների հետ, որոնք նկարագրված էին այդ հաղորդումներում։


Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ այս գործերի քննության առումով իրավական տիրույթում որևէ առաջընթաց չկա։


Նա ասաց, որ հուլիսի վերջին իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին.  «Զարմանալի է, որ ունենալով  իրավապահ մարմինների նկատմամբ գրեթե 100 տոկոսանոց ազդեցություն և իմանալով, որ կարելի է քրեական  գործերի հարուցման միջոցով վարել իրավական նախաքննություն, ըստ էության, նրանք հրաժարվեցին բովանդակային, բազմակողմանի, լրիվ հետաքննությունից և որոշեցին քննությունը տեղափոխել քաղաքական հարթակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողով, որը, բնական է, չունի այդպիսի լիազորություն, ազդեցություն, լծակներ խորքային հետաքննություն իրականացնելու համար։


Նա հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովների ստեղծումն ընդդիմության զինանոցում գտնվող գործիք է, որով կարողանում է հակազդել իշխանության բավական լայն լիազորություններին, լծակներին, բայց այս անգամ իշխանությունն առաջ ընկավ և որոշեց ձևավորել նման հանձնաժողով։


Ա. Ղազինյանը նշեց, որ այս հանձնաժողովը պետք է ստեղծվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ձևաչափով, այսինքն հանձնաժողովի կազմի մեջ մտնող անդամների թվով պետք է իրականացվի այդ քննությունը։ Նա ասաց, որ չի պատկերացնում իշխանության այն կազմը, որը ներկայացված է  հանձնաժողովում, ինչպես պետք է քննի որևէ լուրջ բան։


«Սակայն 4-րդ ամիսն է մոտենում և այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվում։ Շատերը սա որակեցին որպես Փաշինյանի կողմից պատերազմի ընթացքում իր կողմից կատարած հանցաքները  կոծկելու քաղաքական ակցիա, բայց այդ դեպքում ի՞նչն էր իրենց խանգարում,  օրինակ, օգոստոսի վերջին, սեպտեմբերին, հոկտեմբերին,  ձևավորել այդ հանձնաժողովը։ Կարծես թե ամեն ինչ չի գնում  իշխանության համար ցանկալի նախանշած ուղիով, և հիմա նրանք ճանապարհներ են փնտրում չեզոքացնելու հանձնաժողովում ընդդիմության բավական ազդեցիկ դերակատարությունը։ Հիմա իրենք քննարկում են արտախորհրդարանական  հաճախորդների ակումբից համալրել հանձնաժողովը և ընդդիմության ձեռքից վերցնել մեկ քառորդը»,- ասաց Ա. Ղազինյանը։


Նա նշեց, որ մեկ քառորդի դեպքում ընդդիմությունը կարող է պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ,  ցանկացած պաշտոնատար անձի ներկայությունն ապահովել, կաշկանդված չեն հարցերի քանակով, խորությամբ, այսինքն, ըստ նրա, հարցաքննությունը տեղի է ունենալու ընդդիմության 4 ներկայացուցչի կողմից։


«Հաճախորդի ակումբից համարել այս հանձնաժողովը ևս խոսում է այն մասին, որ նրանք չունեն վստահություն, համոզմունք, որ այս կազմով, որով ունեն հանձնաժողով, նրանց կհաջողվի կոծկել, քողարկել, փակել պատերազմում իրենց գործած հանցաքների էջը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։


Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում նրանք չեն կարող առանց օրենսդրական փոփոխության  հանձնաժողովի մեջ ներգրավել արտախորհրդարանական ուժերի, հետևաբար սպասում են, որ կարող է առաջիկա քառօրյաում ներկայացնեն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու առաջարկություն, որով նախատեսեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացավածություն այդ հանձնաժողովում։


Արթուր Ղազինյանը նաև ասաց, որ քննարկումների ժամանակ դիրքորոշում էր հայտնել՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով նյութերը, բացի զեկույցից, պետք է ուղարկեն գլխավոր դատախազին։


«Իշխանական պատգամավորների մոտ որոշակի տագնապ առաջացրեց։ Նաև ասացի՝ փակ զեկույցից բացի պետք է ներկայացվի բաց զեկույց, հանգամանալից  կերպով ներկայացված լինեն պատերազմի ընթացքում իշխանության կողմից ընդունված որոշումները։ Հետևանքը դարձավ այն, որ սկսվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի անընդհատ, անբացատրելի ընտրության, չընտրության, կրկեսի  վերածված գործընթացը։  Հասկանալի դարձավ, որ մեր օրակարգն իրենց համար ընդունելի չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։


Նա ընդգծեց՝ իրենք կողմնակից են և ի վերջո լինելու է՝ այս հանցագործությունները քննվելու են  իրավական հարթությունում  պրոֆեսիոնալ, մասնագետ քննիչների կողմից, տրվելու է քրեաիրավական մեղադրանք։


«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը, փաստական տվյալները պետք է ուղարկվեն գլխավոր դատախազին, ով ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին։


Իմ և մեր ընկերների աշխատանքը ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ունի մեկ գերակա նպատակ՝ գտնել այդ փաստերն ու ներկայացնել գլխավոր դատախազին։ Մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Արթուր Ղազինյանը։ 


Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր