Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 նոյ 2021 14:01

Լևոն Երանոսյանի քրոջ որդին, որը նշանակվել է բրիգադի հրամանատար, պատուհաս է դարձել, հեղինակություն վայելող բազմաթիվ զինվորականներից փորձում է ազատվել

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Սյունիքի մարզի բնակիչներից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում, որ պաշտպանության նախարարի հրամանով տևական ժամանակ Գորիսի բրիգադի հրամանատար նշանակված գնդապետ Ռոման Սարգսյանը մի իսկական պատուհաս է դարձել զինվորների համար: Այս մասին գրում է shamshyan.com-ը։


«Ահազանգողներն ասում էին, որ նա, ասես, նշանակվել է հատուկ բանակը կազմաքանդելու, բանակի հեղինակությունը գցելու համար:


Նրանք խնդրում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր լիազոր ներկայացուցչին ուղարկի Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:


Ռ. Սարգսյանի անհեռատես քաղաքականության շնորհիվ՝ արդեն բանակի ակունքներում կանգնած Արցախյան պետերազմներին ակտիկ մասնակցություն ունեցած զինվորների շրջանում հեղինակություն վայելող մի քանի սպաներ Ռ. Սարգսյանի հրահանգով պատրաստվում են ազատվել զբաղեցրած պաշտոններից:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Սարգսյանը հանրությանն հայտնի՝ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի քրոջ որդին է»,-գրում է կայքը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր