Սիդնեյում հայ համայնքի կոչով հեռացրել են ադրբեջանական գովազդային վիրավորական վահանակը, որով կոչ էր արվում այցելել Շուշի
![](https://www.pastinfo.am/news_images/433/1297443_1/shushibillboards_removed.thumb.jpg)
Շուշիի պատկերով պաստառները իրենից ներկայացնում էին ճամփորդական գովազդ՝ կոչ անելով ավստրալացիներին ճամփորդել դեպի Շուշի:
Գովազդային վահանակի վրա պատկերված էր նաև մանուշակագույն թռչունը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը»: Փաստացի, Բաքվի «հաղթանակը» այդ քայլով քողարկվել է ադրբեջանական զբոսաշրջության գովազդային ակցիաների ներքո, որոնցում ավստրալացիներին կոչ էին անում մեկնել Ադրբեջանի կողմից օկուպացված պատմական հայկական Շուշի: Վահանակներում բերդաքաղաքի լուսանկարի վրա նշված է ՝ «Հիասքանչ Ադրբեջանը։ Ուսումնասիրեք չբացահայտվածը»։
Այս քայլի մասին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն։ Ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրած նամակում Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Հեյգ Կայսերիանը անհապաղ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վահանակներն օգտագործվել են բռնապետի հանցագործությունների փառաբանման համար:
«Վահանակների վրա գովազդվում էր բռնապետերի ՝ ցեղասպանությունների հերոսացումը։ Տնօրենին բացատրեցինք, որ դրա իրական նպատակը ոչ թե զբոսաշրջության առաջխաղացումն է, այլ վիրավորանքներ ու վնաս հասցնելը մեր համայնքին»,- ասված է հայտարարությունում։