Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը    

06 նոյ 2021 11:31

Այն պայմաններում, որ տղաներն են մնում, պետք է տեսնեք շատերդ...տաք տներում, ապահով քաղաքում նստածները, ցավոք, չեն հասկանա

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.


«Երբ առավոտյան նստեք նախաճաշի, հիշեք, որ կապ չունի հողատուն ի՞նչ ու ինչքա՞ն հանձնեց, որովհետև եղած փշրանքները մեր երկրի, էլի մի քանի հոգի պահում են։ Այս տղաները Սյունիքի ու Արցախի միջակայքի դիրքապահներն են, նրանք քիչ են, բայց հզոր ոգով։ Ու միշտ կմնան հզոր ոգով նման տղաները, ում զոհաբերությունը Հայրենիքին տաք տներում, ապահով քաղաքում նստածները, ցավոք, չեն հասկանա,  բայց նրանց շնորհիվ կապրի երկիրը։


Մենք Հայաստանը պահելու համար պետք է հնարավորն անենք։ Իսկ հնարավորը խելացի, ազնիվ, իմաստուն մարդկանց տալ հնարավորություն նորից ոտքի կանգնելու գործընթաց սկսեն. բանակը վերականգնեն, գյուղատնտեսությունը առաջատար ոլորտ սարքեն, հանրային առողջությունը առաջնային օրակարգ մտցնեն։


Ու բանակն ու զինվորը միայն Հայրենիքին պիտի ծառայեն։


Նկարների ստույգ տեղը չեմ նշելու, բայց այն պայմաններում, որ տղաներն են մնում, պետք է տեսնեք շատերդ, որ գնահատեք մարդկանց անձնուրաց սերը ու ծառայելը Հայրենիքին։


Տղամարդը, իհարկե, պետք է կոփվի, սպարտացու նման ատլետիկ լինի, բայց խոնավ քնապարկում քնելով, հակառակը ինչ կա չկա, այսինքն եղած առողջությունն էլ են կորցնում։ Ցավոք, այդ ծխելն էլ համատարած է ...Բայց գրառումս համատարած ծխելամոլության մասին չէ, այլ նրանց, ովքեր անկախ ամեն բանից, ոչ թե դատարկ խոսելով, այլ իրենց աշխատանքով ու էությամբ է Հայրենիք պահում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր