Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

06 նոյ 2021 12:40

Արդեն մի քանի տարի է՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում զբաղեցնում է բավականին ստատիկ դիրքեր.Արդյո՞ք Բայդենը նոր խաղ կսկսի Անդրկովկասում

regnum.ru-ն «Արդյո՞ք Բայդենը նոր խաղ կսկսի Անդրկովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Էրիկա Օլսոնը, որը փոխարինել է Ֆիլիպ Ռիկերին ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալի պաշտոնում, սկսել է իր շրջագայությունը Անդրկովկասյան երկրներում։ Երևանում երկրի ղեկավարության հետ բանակցություններից բացի, նա մասնակցել է Անդրկովկասում ԱՄՆ-ի առաքելությունների ղեկավարների համաժողովին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների մասնակցությամբ։ Տարածաշրջանում ամերիկյան առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել 2018 թվականին Թբիլիսիում և 2019 թվականին Բաքվում։


Բայց Երևանի համաժողովը, որը տեղի է ունեցել որոշակի ժամանակային ընդմիջմամբ, կարելի է համարել շրջադարձային իրադարձություն, քանի որ իրավիճակը Անդրկովկասում նկատելի փոփոխություններ է կրել։ Երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անցել էր իշխանության, Վաշինգտոնի կուրատորներին, Անդրկովկասում աշխատող դիվանագիտական և այլ ներկայացուցիչներին հանձնարարվել էր վերլուծել Կովկասում ամերիկյան քաղաքականության նախկին փորձը, գնահատել դրա հիմնական ձեռքբերումներն ու թերությունները և առաջարկություններ ներկայացնել ապագայի համար։ Սա այն է, ինչ այժմ անում է Օլսոնը: Նրա նախորդ Ռիկերիին հանձնարարվել էր ամրապնդել ՆԱՏՕ-ի դիրքերը տարածաշրջանում, և նա բավականին հաջողակ էր այս ոլորտում Վրաստանում:


Իսկ ի՞նչ խնդիրների լուծում է վստահվել Օլսոնին, որը ժամանակին աշխատել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը՝ որպես տնտեսական հարցերով խորհրդական։ Նախ՝ խոսենք Անդրկովկասում ամերիկյան քաղաքականության ընդհանուր հարցերի մասին։ Փաստն այն է, որ, ինչպես նշել են շատ փորձագետներ, Վաշինգտոնն ունի «այլ կովկասյան տեսլական»՝ համեմատած Մոսկվայի հետ։ Ռուսաստանում դեռ պահպանվում է «Անդրկովկասյան պորտալարը», որը Ռուսաստանի ներքաղաքական օրակարգի՝ այդ տարածաշրջանում շարունակականության երևույթ է ստեղծում։ Միացյալ Նահանգները, սակայն, տարածաշրջանը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքի շարունակություն, կամուրջ, որը կապում է Կովկասը Կենտրոնական Ասիայի հետ և ելք է ապահովում դեպի Սև և Կասպից ծովեր:


Պարադոքսն այն է, որ Վաշինգտոնը, ինչպես Անտանտան 1918-1920-ականներին, չունի առանձին մշակված ադրբեջանական, հայկական կամ վրացական քաղաքականություն։ Ըստ Carnegie Endowment հրատարակության հայտնի փորձագետ, վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Եվրասիայի գծով վերլուծաբան Փոլ Սթրոնսկինի, «այն ոչ թե ընկալվում է որպես արտաքին քաղաքականության արժեքավորման ինքնուրույն սյուժե, այլ միայն որպես խաղի անբաժանելի մաս, որը ընթանում է մի քանի տախտակների վրա (ռուսական, թուրքական, իրանական, չինական և եվրոպական) ... և ամերիկացիներին այնքան էլ չի հետաքրքրում տարածաշրջանում որևէ նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի հայտնվելու խնդիրը»։


Համեմատաբար վերջերս՝ միայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո է ԱՄՆ-ը սկսել խոսել Վրաստանի մասին՝ որպես «տարածաշրջանում իր գլխավոր և միակ հենակետի»։ Եվս մեկ պարադոքս. եթե Ռուսաստանում դեռ քննարկվում է 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Մոսկվայի հաղթելու կամ պարտվելու մասին, ապա Վաշինգտոնը վստահ է երկու փաստում՝ Ռուսաստանի դիվանագիտական ղեկավարությանը հաջողվել է հրադադարի հասնել և ռուս խաղաղապահներ մտցնել տարածաշրջան։ Այսինքն, նախկինում այնտեղ ռուս զինվորականները չեն եղել, իսկ հիմա կան։ Ավելին, ռուս զինվորականները, որոնք նախկինում տեղակայված էին միայն Հայաստանում, այժմ հայտնվել են Ադրբեջանում, ինչը ԱՄՆ-ում դիտվում է որպես ռուսական տարածքային ինչ-որ առաջխաղացում: Մեկ այլ կարևոր կետ. Անդրկովկասում ի հայտ են եկել ռուս-թուրքական դաշինքի ուրվագծեր՝ Մերձավոր Արևելքում հավանական արտապատճենումով:


Այդ առումով ցուցիչ է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների գնահատականը Ղարաբաղյան հակամարտությանը Անկարայի միջամտության անցանկալիության և արևմտյան դաշինքից Թուրքիայի հնարավոր դուրս գալու մասին։ Նկատի առնենք, որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները Վաշինգտոնի կողմից սկսել են ընկալվել երկու համատեքստում` Անդրկովկասում Մոսկվայի ազդեցության աճ և թուրքական ինքնաբավության աճ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը նախաձեռնել են 3 + 3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որն ընդգրկում է վեց երկիր՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։


Ինչպես երևում է, ամերիկացիները ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ համակարգի մեջ։ Ներկայումս, ըստ ամերիկյան Foreign Affairs հրատարակության, ԱՄՆ-ին «անհրաժեշտ են գործիքներ Ռուսաստանին և Թուրքիային երկու ուղղությամբ ճնշելու համար, որոնք են Անդրկովկասը և Մերձավոր Արևելքը», սակայն, ըստ նույն հրապարակման, դա «կարող է շատ ժամանակ և միջոցներ պահանջել»: Բայցի այդ, Վաշինգտոնը նաև նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, մյուս կողմից՝ ամերիկացիները լքել են նաև Աֆղանստանը։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կկարողանա օգտագործել և արագացնել Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող իր հզորության արտապատկերումը:


Այսինքն, Բայդենը դեռ պետք է ձևակերպի իր քաղաքական կուրսը այդ տարածաշրջանում: Թերևս նա կպահպանի իր ներկայիս տեսլականը, այն է՝ գործել իներցիայով և արձագանքել այն իրադարձություններին, որոնք ծավալվում են: Կամ գուցե նա որոշի ակտիվ մոտեցում մշակե՞լ Անդրկովկասի նկատմամբ։ Օլսոնը, որպես այդ ուղղության համակարգողներից մեկը, պետք է բացահայտի մի շարք այնպիսի քաղաքական գործիքներ, որոնք Վաշինգտոնին թույլ կտան մշակել քաղաքական միջոցներ տարածաշրջանում դիրքերը բարելավելու ուղղությամբ, քանի որ արդեն մի քանի տարի է՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում զբաղեցնում է բավականին ստատիկ դիրքեր: Արդյո՞ք դա կստացվի:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր