Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

08 նոյ 2021 17:17

Կտրելու ենք Հայաստանի պարանոցին նետված կախաղանի պարանը․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ, Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․

Ինչ էլ ստորագրի` մենք չեղարկելու ենք:

Ինչ որ ստորագրել է` չեղարկելու ենք, պատռելու ենք, ոչնչացնելու ենք:

Իր Հայաստանակործան բոլոր միջանցքները փակելու ենք: Ոչ մի կոմունիկացիաներ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանով չեն անցնելու:

Փակելու ենք: Կտրելու ենք Հայաստանի պարանոցին նետված կախաղանի այդ պարանը:

Մենք Հայաստանը վերածնելու ենք, իսկ դավաճաններին` աշխարհի որ կետում էլ որ լինեն, ինչպիսի վիրահատություններ էլ որ անեն` փնտրելու ենք, գտնելու ենք, բերելու ենք և արժանի պատիժը տալու ենք:

Նոյեմբերի 9-ին արի´ Ազատության Հրապարակ:
 
Երկարատև պայքար է սկսվել: Այս պայքարում մենք հաղթելու ենք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր