Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

08 նոյ 2021 11:44

Կորոնավիրուսի՝10 տոկոսի հասնելու դեպքում կանցնենք հեռավար ուսուցման ռեժիմին.այո, պատվաստված լինելու պարագայում էլ մահացել են կորոնավիրուսից

Առողջապահության նախարարությունը կհրապարակի տեղեկատվություն այն մասին, որ եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները և մահերի համադրություն իրականացնելով, կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Առաջիկայում այս տեղեկատվությունը ևս կհրապարակվի», - Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա, սակայն, ընդգծեց՝ պետք է գիտակցել, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, բայց մենք չենք կարող բացառել թե վարակելիության դեպքը, թե հիվանդության ընթացքի ծանրությունը և, ցավոք սրտի, նաև մահը։

Նախարարի խոսքով՝ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթև, միջին ծանրությամբ:

«Շատ-շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, որովհետև պատվաստված են: Բայց, իհարկե, լինում են նաև մահացության դեպքեր: Այո, պատվաստումներն էլ, ինչպես ցանկացած դեղամիջոց, բժշկական միջամտություն, ունեն արդյունավետության աստիճան, և որևէ բան հարյուր տոկոսով երաշխիք չի կարող տալ», - ընդգծեց Ավանեսյանը:
Այսօրվանից մեկնարկել է դասերը դպրոցներում։

Անահիտ Ավանեսյանը, հայտարարեց՝ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափ կլինի կորոնավիրուսի դեպք, կամ ուսուցչական կազմի մոտ կլինեն դեպքեր, այդ դպրոցները միանգամից կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։

«Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց. եթե նախորդ տարի կտրուկ լոքդուները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը բավական վնասակար հետևանքներ է ունենում»։

Նա նշեց, թե Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է կարճ ընթացքում իրականացնել, որովհետև ունենք երեխաների թե հոգեկան առողջության, թե զարգացման, թե սնուցման ու մի շարք այլ պրոբլեմներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր