Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

08 նոյ 2021 14:56

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ցուցադրեցին շատ կառուցողական մոտեցում, դուռ բացեցին խաղաղության, հերթը Հայաստանինն է

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարը՝ Հայոց ցեղասպանության ժխտմանն ավելացնելով ԼՂ-ի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայում մասնակցությունը, խաղաղություն է քարոզում եւ նախատում Հայաստանին։

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած մարտական գործողությունների դադարեցման տարելիցի օրը  Աքարն այցելել է Բաքու եւ հակահայկական հայտարարություններ արել։

Մասնավորապես, թուրք նախարարը «հորդորել է Հայաստանին հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից եւ միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները «ցուցադրեցին շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն եւ դուռ բացեցին դեպի կայունության եւ համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան»:

«Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները՝ հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի մեր առաջարկը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, եւ «սկսվել է նոր պայքար՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»։ « Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարելի կառուցել ատելության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքն ու առաջ նայի։ Մեր կողմից մենք կշարունակենք մեր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ապահովելու համար»,-ընդգծել է Աքարը։

Աքարի հայտարարությունը փաստացի նշանակում է, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված ջանքերը։ Թե ինչպիսին կլինեն թուրք նախարարի խոստացած «ջանքերը»՝ խաղաղության ապահովման համար, ամբողջ միջազգային հանրությունը տեսավ 44-օրյա պատերազմի օրինակով՝ մարտական դրոններ խաղաղ բնակչության դեմ, արգելված զինատեսակներ, Մերձավոր Արեւելքից վարձկաններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր