Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

08 նոյ 2021 15:33

Սա է թուրքի ուզածը՝ ցեղասպանություն, Արցախ, ինքնություն, կոտորած, բան, ամեն ինչ մոռացե՛ք, դարձե՛ք մեզանից կախված երկիր 6-ի պլատֆորմում ու մենք կասենք՝ հետո ինչ անել

Թուրքիայի ՊՆ Աքարը հերթական անգամ նշել է, որ Արցախի դեմ նախորդ աշնան հարձակումը կոչվում էր «Մեկ հայրենիք» գործողություն (Tek Vatan Harekâtı) և օգտագործել «ինչպես այդ գործողության ժամանակ, այնպես էլ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները...» արտահայտությունը, ինչը Թուրքիայի՝ Արցախում պատերազմին մասնակցության հերթական վկայությունն է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ադրբեջանում նշում են Հաղթանակի օրը։ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարն այս առիթով ժամանել է Բաքու, որտեղ մասնակցել է պաշտոնական արարողություններին։ Տոնական ցերեկույթի ընթացքում նաև հանդես է եկել հայտարարությամբ, որից կառանձնացնեմ երկու դրվագ։

Թուրքիայի ՊՆ Աքարը հերթական նշել է, որ Արցախի դեմ նախորդ աշնան հարձակումը կոչվում էր «Մեկ հայրենիք» գործողություն (Tek Vatan Harekâtı) և օգտագործել «ինչպես այդ գործողության ժամանակ, այնպես էլ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները...» արտահայտությունը, ինչը Թուրքիայի՝ Արցախում պատերազմին մասնակցության հերթական վկայությունն է։

Իր ելույթում Աքարը նաև անդրադառնում է Հայաստանին՝ անուղղակի նորից սպառնալով և կրկնելով մեր առջև դրված նախապայմանները.

«Ակնկալում ենք, որ Հայաստանի պատասխանատուներն էլ մի կողմ դնեն ներկայիս քաղաքականությունը և արժևորեն ներկայիս պատմական առաջարկը, այդ թվում՝ 6-ի պլատֆորմը։ Արդեն բոլորը պետք է իմանան, որ դառնության ու ատելության վրա չի կարելի ապագա կառուցել։ Հայաստանը պետք է թողնի թշնամանքը և նայի ապագային»։ Դիվանագիտականից թարգմանաբար սա նշանակում է.

«Ցեղասպանություն, Արցախ, ինքնություն, կոտորած, բան, ամեն ինչ մոռացե՛ք, դարձե՛ք մեզանից կախված երկիր 6-ի պլատֆորմում ու մենք կասենք՝ հետո ինչ անել»։

Սա է խաղաղության թուրքական տարբերակը»,- գրել է Գեղամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր