Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը    

09 նոյ 2021 13:00

Չէի ուզում գրել, չդիմացա.Մեր հերթն էր կռվելու, շանս չկար սաղ մնալու. ոչ մի բան չգիտեինք, ենթադրում էինք՝ ամբողջ հարավը ընկել ա

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցին գրառում է արել Facebook-ի իր էջում:


Նա, մասնավորապես, գրել է. «Չէի ուզում գրել, չդիմացա։



Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան, ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից սև երկինքն էր լուսավորում, սիրուն կարմիր, ինչոր մեծ բան էր վառվում։ Ոչ մի բան չգիտեինք, ենթադրում էինք, որ ամբողջ հարավը ընկել ա, նույնիսկ Ստեփանակերտը։ Ակնհայտ էր, որ առաջնագիծը հարթուկվելու էր՝ գնար, թե մեր հետևը ինչ ուժեր կային (թե չկային), ո՛չ գիտեինք, ո՛չ էլ հետաքրքիր էր։


Պրակտիկ հարցեր էինք քննարկում. ոնց դիրքավորվենք, կռվենք, թե սպասենք գան՝ տրաքացնենք։ Լիքը իրար վրա ֆռացինք, օրինակ, միտք եղավ բլինդաժը մինապատել, հետո հասկացանք, որ մեզանից մի դլբյբ անպայման մի բան մոռացած կլինի, հետ կգնա՝ կտրաքի։


Փախնելու մասին խոսք չկար։ Որուհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին։ Վախենալու էր, շատ, բայց պանիկա չկար, ուղղակի հասկանում էինք, որ մեր հերթն ա կռվելու ու շանս չկա սաղ մնալու, բայց դե նորմալ ա։ Հետո մեկ էլ կեսգիշերին ամենինչ լռեց։ Զանգեցին՝ չկրակել Հրադադար ա։ Ուրախացանք, շատ, ժամանակ շահելը, շունչ քաշելը կայֆ բան ա։ Հետո ասեցին՝ հողերը տվել ենք։ Չէինք հավատում։ Ոռի գիշեր էր, լուռ ու անորոշ։ Հետո ավելիվատ ու անհասկանալի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր