Փետրվարի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին       Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած    

09 նոյ 2021 14:36

Էրդողանի միջամտությունից հետո են Մուրադովը և Կոսոբոկովը հեռացվել .Yeni Akit

Թուրքական լրատվամիջոցները միացել են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությանը վարկաբեկելու՝ ադրբեջանական ջանքերին։ Մասնավորապես՝ թուրքական ազգայնական և իշխանամետ Yeni Akit կայքը հոդված է հրապարակել՝ «Անտարբեր չմնաց սկանդալների նկատմամբ. Էրդողանը միջամտել է այդ հարցին, և ռուս հրամանատարներն ազատվել են աշխատանքից» վերնագրով։

Կայքի հավաստմամբ` Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը «ազատվել» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի միջամտության արդյունքում։ Նա Մուրադովին մեղադրել է ադրբեջանցի զինվորների դեմ «հայ ավազակների» սադրանքների, զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխման, մարդկանց թրաֆիքինգի վրա աչք փակելու մեջ։

Նշվել է նաև, որ Մուրադովից հետո նշանակվել է գեներալ Միխայիլ Կոսոբոկովը, որը 20 օր պաշտոնավարելուց հետո պարտականությունները փոխանցել է գեներալ Գենադի Անաշկինին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր