Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»          Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը       ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով    

11 նոյ 2021 16:20

Բաքվում փոթորիկն ավերածություններ է արել․ կա 11 վիրավոր

Բաքվում ուժգին քամու հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։

Ադրբեջանի մայրաքաղաքում փոթորիկը ծառեր է տապալել, թեքել լուսացույցներ, իսկ Միլլի մեջլիսի շենքից պոկվել է երեսպատումը։ Բաքվում ուժեղ քամու հետևանքով տապալված ծառերի թիվը գերազանցել է 70-ը, ընդհանուր առմամբ վնասվել է 93 ծառ։ 11 մեքենա վնասվել է տապալված ծառերից։

Հինգշաբթի առավոտյան շարունակվել են նախօրեին սկսված փոթորկի հետևանքների վերացման հրատապ միջոցառումները։

Բաքվի պետավտոտեսչության վարչության տվյալներով՝ նոյեմբերի 10-ին, օրվա տարբեր ժամերին, ուժեղ քամու պատճառով ճանապարհին չորս բեռնատար է շրջվել, մեքենաները զգալի վնասներ են կրել։

Ըստ օդերևութաբանների՝ նոյեմբերի 10-ի երեկոյից մինչև նոյեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսը քամու ուժգնությունը հասել է 18-23 մ/վրկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր