10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

13 նոյ 2021 15:25

Ո՞վ է խոչընդոտում լրագրողների աշխատանքը`արգելվել է նկարահանում կատարել ոչ միայն տան բակում, այլև տան տարածքից դուրս

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տան բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից է:


Տեղեկացրել էինք նաև, որ 168.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է, սակայն այս պահին չի կարողանում աշխատել, քանի որ նրանց թույլ չեն տալիս նկարահանում կատարել:


Տեղում մեր նկարահանող խմբին ասել էին, որ ոստիկանության լրատվական ծառայությունից թույլտվության դեպքում միայն կարող են մեր նկարահանող խմբին թույլ տալ աշխատել տեղում:


Ընդ որում, արգելվել է նկարահանում կատարել ոչ միայն տան բակում, այլև տան տարածքից դուրս, մինչդեռ մենք բազմիցս, ավելի ծանր հանցագործությունների ու աղմկահարույց դեպքերի պարագայում ենք տեսել տասնյակ լրատվամիջոցների աշխատանքն ուղիղ եթերում:


Մեր հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ է խոչընդոտվում լրագրողների աշխատանքը, ոստիկանությունից պատասխանեցին, որ քանի որ գործն արդեն Քննչական կոմիտեի (ՔԿ) վարույթում է, նրանք են հարցի հասցեատերը:


ՔԿ մամլո խոսնակ Վարդան Թադևոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Կոտայքի մարզի քննչական վարչության աշխատակիցները դեպքի վայրում չեն:


«Մեկ ժամ առաջ նրանք ավարտել են քննչական գործողություններն ու հեռացել, հետևաբար՝ չեն կարող խոչընդոտել լրագրողների աշխատանքին»,- ասաց նա:


Ենթադրաբար մեր նկարահանող խմբի աշխատանքը խոչընդոտվում է Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության կողմից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նռնակի պայթյունը որոտացել է այն տան բակում, ուր ապրում է նրա անվտանգության աշխատակիցներից մեկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր