Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

15 նոյ 2021 13:16

Զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար

Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար: Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։

Հիշեցնենք,որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հյակական Ժամանակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները,  գրել էր, որ Արշակ Կարապետյանն ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից։

Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Սուրեն Պապիկյանը, որը Նիկոլ Փաշինանի տեղակալն է։

Պապիկյանի զինծառայության մասին հստակ տվյալներ չկան։ Կառավարության էջում նրա կենսագրության մեջ նշված է.

«2003-2010 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր»։

Մինչդեռ երբ հայտնի դարձավ, որ ծառայության ընթացքում  տեղի ունեցած միջադեպի հետևանքով դատապարտվել  է ազատազրկման, Պապիկյանը հայտարարեց, որ ծառայել է ոչ ՀՀ զինված ուժերում, 2004-2006 թվականներին։

Նա հաստատեց, որ եղել է դեպք, ինչի հետևանքով դատապարտվել է ազատազրկման, ապա համաներմամբ ազատ է արձակվել։

«Այն ինչ տեղի է ունեցել, ինձ համար ցանկալի բան չէ։ Կարծում եմ այն դրվագներից, որի համար ափսոսում եմ»,-նշել է նա։

«Սպուտնիկ Արմենիան»-ն գրել էր, որ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ)։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին, ազատ է արձակվել համաներմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր