Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

15 նոյ 2021 15:40

Արշակ Կարապետյանն ինչ -որ խա՞ղ է խաղացել, թե՞ դարձել քավության նոխազ,պաշտոնանկությունը առի՞թ է, թե՞ պատճառ

Արշակ Կարապետյանը ինչ որ խա՞ղ է խաղացել, թե՞ դարձել քավության նոխազ: Նման գրառում է արել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքի իր էջում։ 


«Հարցեր, հարցեր:


Իսկ որն է ԶՈՒ ԳՇ պետի պատասխանատվության աստիճանը: Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը առի՞թ է, թե՞ պատճառ: Օրինակ, երբ տարիներ առաջ եղավ մի շրջան, երբ բավականին ուժգնացել էր բանակում մահերի թիվը՝ ոչ հակառակորդի կրակոցից, տրամաբանական հարցադրում էր հնչում, թե ինչու՞ են բոլոր ընդդիմախոսությունները եւ պահանջներն ուղղվում միայն նախարար Օհանյանին, եւ ոչ նաեւ շտաբի պետ Խաչատուրովին:


Նույն կերպ կա հարց այժմ, որովհետեւ զինուժի անմիջական կառավարումը ԳՇ պետի գործատռույթն է: Թե՞ խնդիրները քաղաքական դաշտում են: Այս հարցերի պատասխանները հանրությունը հազիվ թե ստանա, կամ կստանա մամուլի տարբեր արտահոսքերով, երբ չափազանց բարդ է գնահատել իրականն ու հորինվածը:


Ուշադրության է արժանի թերեւս որոշակի ժամանակագրական ընթացք, հնարավոր է երկու զուգահեռ: Նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախ, որը տասը ամիս հետո Հայաստանի ռազմա-քաղաքական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր: Վերջինը 2021 հունվարի սկզբին էր՝ արտգործնախարար Այվազյանի այցը, որին հաջորդել էր Բաքվի կոշտ արձագանքը եւ տասը ամիս դադարը:


Ըստ այդմ, ինքնին այդ այցն իսկ հարց էր առաջացնում, թե ինչ է փոխվել, ինչու՞ է Հայաստանը մարտահրավեր նետում Բաքվին, թե՞ Ռուսաստանն է անում դա Հայաստանի միջոցով:


Այդ այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին սպանությունը Շուշիի մատույցերում: Հետո «վրիժառության» որոշակիորեն տարօրինակ գործողությունը: Եւ դրան զուգահեռ լարվածության աճը սահմաններին:


Այդ ամենում Արշակ Կարապետյանը ինչ որ խա՞ղ է խաղացել, թե՞ դարձել քավության նոխազ:


Եվ մյուսը՝ սահմաններին լարվածության աճը տեղի է ունենում Փարիզում համանախագահների եւ արտգործնախարարների հանդիպումից հետո:


Հետեւաբար, արդյո՞ք Բաքուն դժգոհ է այդ հանդիպումից եւ այդ թվում համանախագահներից, կամ դժգոհ է Անկարան»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր