Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

15 նոյ 2021 15:42

Եռապատկվել է Փաշինյանի թիկնազորը, զրահապատ նոր մեքենաներ են գնվել, թիկնազորը նոր զենքեր է ստանում, ուժային կառույցներում «բարդակ» է

«ԱԺ ընդդիմադիրների մանդատները պետք է դրվեն ճիշտ ժամանակին և նպաստեն ճիշտ գործողության»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյան և նկատեց, որ եթե այս պահին ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, որևէ բան չի փոխվի, քանի որ փողոցում չկա գործողություն:


Նա բերեց Վրաստանի ընդդիմության գործելաոճի օրինակը, երբ նրանք բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքները և միջազգային կառույցները տեսան, որ խնդիր կա՝ Իվանիշվիլիի կառավարությունը ճգնաժամը չի հաղթահարել:


Սամսոնյանը պնդեց, որ ԱԺ ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ ավելի է խորացել, քանի որ ընդդիմության գործողությունները ԱԺ-ում, իշխող խմբակցության կողմից ծեծի ենթարկվելը խոսում է ԱԺ-ի ֆունկցիոնալության 0-ական վիճակի մասին:


«Մեր խորհրդարնում կա պատգամավոր, որը ռեկորդակիր է, ես կարծում եմ, որ նա 50-րդ անգամ էլ առաջադրվի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ կրկին չի ընտրվի»,- հայտարարեց բանախոսը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ընտրության խնդրին:


Նա պնդեց, որ իշխանությունն այս ընթացքում ուժեղացել է, քանի որ ուժային կառույցներում հասել է այն վիճակին, որն իրեն պետք է :


«Ուժային կառույցներում իրավիճակը կարելի է որակել «բարդակ» բառով, քանի որ որևէ ուժային կառույցում չկա ինստիտուցիոնալ հիշողություն, որից տրամաբանորեն բխելու էր կալանավորել այն մարդուն, որը նստած է վարչապետի պաշտոնում, կամ անգամ՝ գնդակահարեր նրան»,-hայտարարեց Նարեկ Սամսոնյանը և, հիշատակելով այսօր ՊՆ նախարարին պաշտոնից հեռացնելը, հավելեց. «Ուժային կառույցների ողնաշարը կոտրված է և այնտեղի տոտալ բարդակը ենթարկվում է միան Նիկոլ Փաշինյանին»:


«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը շեշտեց, որ այսօր եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, զրահապատ նոր մեքենաներ են գնվել, թիկնազորը նոր զենքեր է ստանում, և նրա տեղաշարժը եթե ժամանակին 1000 ոստիկան էր հսկում, ապա հիմա 4000 ոստիկան է հսկում:


«Նիկոլ #աշինյանը գնում է Իջևան իր հայրական տուն, ոստիկանության ողջ ներքին զորքերն իր հետ գնում են նույն տեղը»,- ասաց բանախոսը:


Նրա խոսքով՝ նախկինում դատարանները շրջափակելու, շենքեր գրավելու դեմ աչք փակող ՄԱԿ-ն աjսօր ստիպված ասում է, որ այդքան ոստիկան պետք չէ տանել ցույցերը ճնշելու համար:


«Հարյուր ցուցարարի դիմաց կանգնած է 1-2 վաշտ կամ մեկ գումարտակ ոստիկան և սա մի երկրում որտեղ հաղթահարվե՞լ է ներքաղաքական ճգնաժամը ու դրա փոխարեն շեշտակի աճել են գողությունները և հանցագործությունների այլ տեսակները»,- ասաց Սամսոնյանը և հավելեց. «Պարեկային ծառայություններ իրականացնողները Դանիել Իոննիսյան են դարձել, այսինքն՝ այդպես էլ ստեղծվել են, ոչ մի վերահսկողության չկա և դրան զուգահեռ գնաճն է շատ մեծ՝ աշխատավարձը չբարձրացնելու պարագայում»:


Նրա խոսքով՝ ոչ ներքին անվտանգությունն է ապահովված ոչ արտաքին և յուրաքանչյուր քաղաքացի փողոցում սպանության վտանգի տակ է:


«Պետեությունը բոլոր ոլորտներում տապալված է և զբաղվում է միայն գերագույն գլխավոր դավաճանի անվտանգությունն ապահովելով»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր