ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

15 նոյ 2021 16:17

Փաշինյանի երբեմնի թիմակցի աղմկահարույց գրառումը՝դու չես կարող արժեք ստեղծել, միայն կարող ես քաոս ծնել և սփռել, նշանակածդ նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են

Հեղափոխության երբեմնի աջակից, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Պապիկյանը գրել է. «Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս։


Քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, պետությունը քաոսով չես կարող կառավարել։ Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։


Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։


Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել։


Հ․Գ․ Չդիմացա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր