Կան բոլոր 3 պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ, ինչու չեք անում

«Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ և պայմաններ ստեղծվեն գործողութուններ իրականացնելու համար»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը և հավելեց. «Եթե երկու կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը՝ սանտիմետր, մետր տարածությունները պետք է փակել, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվի և շրջափակել մեր զորքերին»:
Ըստ Օհանյանի՝ իշխանությունը Հայաստանի տարածքը՝ տարածքի և ժամանակի առումով չի պատկերացնում, և չգիտի, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է իրականացվի:
«Ինչպես է ստացվում, որ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքաների փողոցներում իրենց հաջողվում է ոստիկանական զորքեր կուտակել, ուռճացնել այդ ամբողջ համակարգն իրենց պաշտոնները պահելու համար, բայց չեն կարողանում համապատասխան ներուժ ձևավորել և նաև այդ ուժերին կենտրոնացնել՝ ապահովելու մեր սահմանների պաշտպանությունը»,-հայտարարեց Օհանյանը՝ հավելելով. «Եթե նախկինում ասում էինք, որ ստեղծված իրավիճակն անգրագիտության պատճառ է, ապա այսօր ասում ենք՝ սա միտումնավոր է արվում, միտումնավոր մեր սահմանները չեն փակկվում»:
Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրեց, որ Գորիս-Գորայք ճանապարհը թշնամին արդեն երկու կողմից կարողանում է դիտարկել՝ ինչպես սեփական ափում: