Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

17 նոյ 2021 12:02

Տեսանյութ.Թալանել են ՀայՓոստի բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը

Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ անձինք թալանել են «ՀայՓոստ»-ի բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը։ Այս մասին հայտնում է «ՀայՓոստ»-ը։


«Տևական ժամանակ է ՀայՓոստի բաժանմունքներում հանգանակություն է կազմակերպվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000+ համար:


Այս գիշեր Իշխանասարի մոտ ծավալված ռազմական գործողությունների ֆոնին ինչ-որ ...(բառեր չենք գտնում) թալանել են մեր բաժանմունքներից մեկում դրված զինվորների համար նախատեսված նվիրատվության արկղիկը։


Ստորև՝ այդ տխմարների «հերոսական» կադրերը»,- նշված է հաղորդագրությունում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր