Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

19 նոյ 2021 11:33

Տեսանյութ.Всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել, որ էդ տարածքը կարելի ա ազատագրել եւ փակել

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման իր ռազմավարությունն ունի եւ համոզված է, որ դրա իրագործմամբ երկիրը կհանի ստեղծված իրավիճակից:


«Ուզում ենք հստակ ծրագիր իրականացնենք, քննարկվի, հասարակության լայն շերտեր մասնակցություն ունենան, ժողովուրդը հասկանա ուր է գնում, ինչ խնդիր է լուծում, ոնց է լուծում այդ խնդիրները»,-Արցախի ԱԺ-ում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ ասել է նա:




Սամվել Բաբայանը Արցախում սահմանադրական փոփոխությունների կարիք է տեսնում, ըստ որի երկիրը պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման մոդելին, որտեղ ռազմական ու տնտեսական ոլորտները կլինեն վարչապետի  կառավարման տիրույթում:


«Կիսանախագահական երկիր կառուցել, վարչպետի վրա դնել այդ ամբողջը: Ռուսաստանում հետեւյալն էր. նախագահը նշանակում է վարչապետ, պառլամենտը հաստատում է, նախագահն ազատում է վարչապետին, պառլամենտը պետք է հաստատի, որ համարվի ազատված»,-ասաց Բաբայանը:


Նրա համոզմամբ, մեր անվտանգության մասին ոչ ոք մեզնից բացի չի մտածելու. «Բանակաշինության, ռազմական բալանսի եւ զինված ուժերում առկա խնդիրների մասին մի քանի անգամ տեղեկացրել եմ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, բայց ինձ չեն լսել: Այս պարտությունը վաղուցվանից է գալիս, 2013-ին ես նամակ եմ գրել, որ Ադրբեջանը զինվում է, գործարաններ է կառուցում, նոր զենքեր է գնում, ստեղծում է բանակ: Կանգ առեք, նստենք քննարկենք, թե ինչ ճանապարհ ենք ընտրում: Չենք արել»,-ընդգծեց է նա:


Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքներին, ՊԲ նախկին հրամանատարը հայտարարել է, որ ինքը եղել է խորհրդատուի կարգավիճակում. «Всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել՝ ոնց կարելի է էդ տարածքը ազատագրել եւ փակել: Բանակի հրամանատարը որոշել է, թե իր զորքերը ոնց է տեղաբաշխում: Այսինքն այն թյուրիմացությունը, որ Բաբայանը որոշեց, Բաբայանը ասեց, Բաբայանը ոչ մի բան չի ասում, որովհետեւ խորհրդական ես դու նախագահի կողմից գործուղված այդ խորացված բունկերը, որտեղ ձեր շտաբն ա եղել: Խորհուրդ ես տալիս եւ երեկոյան զեկուցում ես նախագահին, թե ինչ է կատարվում, իրավիճակն ինչպիսին է, վերջ: Քո բոլոր ֆունկցիաները դրանից հետո ավարտված են»:


Հարցին, թե փորձե՞լ է ներկայացվող ռազմավարությունը քննարկել Արցախի նախկին ղեկավարների հետ, Բաբայանը պատասխանել է. «Նրանք ասելիք չունեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր