Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները          Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

19 նոյ 2021 12:58

Տեսանյութ.Եթե Ադրբեջանը փորձի զավթել Սյունիքը, ապա ամենահավանական տեղերից մեկը կարող է լինել այս հատվածը

«Ես հիմա կանգնած եմ այն հատվածում, որտեղով անցնում է Երևան-Սիսիան-Գորիս, դեպի Արցախ, ապա նաև՝ Իրանի Իսլամական Հանրապետություն մայրուղին: Սա Սյունիքի ամենանեղ հատվածն է: Այստեղ սահմանի լայնությունը 25-27 կմ է: Սա նշանակում է, որ եթե, իրավամբ, Ադրբեջանը նպատակ ունի Թուրքիայի հետ միասին ռազմական ագրեսիա սկսել ՀՀ-ի դեմ և փորձել զավթել Սյունիքը, ապա ամենահավանական տեղերից մեկը, որ նա կարող է դիմել նման արկածախնդրության, կարող է լինել հենց այս հատվածը»,- քիչ առաջ ուղիղ տեսակապով ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Բայց այս հատվածն ուշագրավ է մեկ այլ պատճառով. փաստ է այն, որ միջազգային հանրությունը, այդ թվում Ռուսաստանն ու Թուրքիան, ստիպում են տարածաշրջանում բացել ենթակառուցվածքները, ճանապարհները և այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերի համաձայն, Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու հատվածներում: Առաջին հատվածը՝ Ղազախ-Իջևան հատվածն է, որտեղով անցնում է երկաթգիծը նաև, երկրորդ կոմունիկացիան, որ խոսվում է՝ պետք է բացվի, անցնելու է ոչ թե Մեղրիով, ինչպես շատերը մտածում են, այլ՝ մոտավորապես այս տարածքով: Ինչո՞ւ չի կարող ճանապարհն անցնել Մեղրիով այս պահին, որովհետև Մեղրիով ճանապարհ չկա, կառուցված ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Կա ճանապարհ, որը տեղական նշանակության ճանապարհ է»,- ասաց վերլուծաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր