ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա          Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի       Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը    

22 նոյ 2021 17:40

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր