Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

23 նոյ 2021 14:08

Կրակոցները միանգամից են սկսվել, զինծառայողը սնայպերի կրակոցից է զոհվել,ունեն կուտակած զորք, որը մեծ վտանգ է ներկայացնում ցանկացած պահին

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Նորաբակ բնակավայրում նախօրեին ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքով զոհվեց ժամկետային զինծառայող։ Կրակոցները սահմանային հատվածում միանգամից են սկսվել` երեկոյան ժամերին։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր լարվածություն չեն նկատել։


«Պարզապես միանգամից եղել է կրակ, զինծառայողը սնայպերի կրակոցից է զոհվել։ Իմ տեղեկություններով, ունենք երկու վիրավոր, բայց հաստատ չգիտեմ։ Շտապօգնությունը եկել է, օգնություն եղել է։ Կրակոցներից հետո իրավիճակը հանդարտվել է, չի շարունակվել։ Այս պահին հանդարտ է, բայց դա ժամանակավոր է, հետո շարունակական բնույթ է ունենում։ Արդեն լուրջ անհանգստացնող է»։


Դեռևս նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ագրեսիայի դիմեց ՀՀ արևելյան հատվածում, սակայն Գեղամասարում Ավետյանը սահմանին կուտակումներ էր նկատել, ասում է՝ մեկ շաբաթ անց էլ փոփոխություններ չեն եղել։


«Այս քանի օրվա մեջ նոր բան չի եղել, բայց ունեն կուտակած զորք, որը մեծ վտանգ է ներկայացնում ցանկացած պահին»։


Ավետյանը վստահ է, որ թշնամին արժանի հակահարվածի դեպքում կհասկանա, որ նույն ծավալի սադրանքի չի կարողանա դիմել։


«Եթե իրենք միշտ կարողանում են նույն ագրեսիան օգտագործել, դա նշանակում է, որ լուրջ դիմադրության չեն հանդիպում։ Եթե լուրջ պատասխան ստանան, իրենց մեջ վախ կմտնի։ Իհարկե, մեր զորքը ամուր կանգնած է, միշտ էլ հակահարված տալիս է, բայց ոչ թե տեղում կանգնած պոստի տղաները այդ հարցերը պետք է կարգավորեն, սա պետք է պետական մակարդակով լուծվի, որ հարցը վերջնական լուծում ստանա։ Տղաները դուխով են, բայց ամեն զոհ իրենց աչքի դիմաց է՝ գնալով բոլորի մոտ հիասթափություն է առաջանում, բնակիչների մոտ վախ ու խուճապ է առաջանում։ Չենք կարող ասել, որ մենք լավ պաշտպանված ենք, սա նշանակում է, որ իրենք միշտ հնարավորություն ունենում են ագրեսիա օգտագործեն։ Վախի մթնոլորտ հակառակորդի մոտ չկա»։


Համայնքապետը տեղեկացրեց, որ լարվածության ժամանակ հրամանատարությանը զանգահարում են միայն հարցնելու՝ ինչո՞վ կարող ենք օգնել։ Վստահեցնում է՝ բոլորն էլ պատրաստ են, եթե անհրաժեշտություն լինի, կարող են կամավորագրվել։


«Եթե կոչ անենք, բազմաթիվ մարդիկ կկամավորագրվեն, պատրաստակամ են»,- եզրափակեց Ավետյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր