Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից          ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ       Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի    

10 դեկ 2021 10:44

Ադրբեջանը մեծ քանակության տեխնիկա է կուտակել Գեղարքունիքի մարզի Նորաբակի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա են կուտակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ, որտեղ երեկ հակառակորդը ինտենսիվ կրակ էր սկսել մեր դիրքապահների ուղղությամբ։ Այս մասին 24News.am-ի հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ 

Ըստ Ավետյանի, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մոտ 1 ժամ է, ինչ իրավիճակը հանգիստ է նաև սահմանի երկայնքով։ 

Նորաբակ բնակավայրը Գեղամասար համայնքի կազմում է։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Հակառակորդի ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ 

ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր