Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 նոյ 2021 19:25

Թուրքական դրոշներ, թուրքական լեզու, թուրքական լիրա.Էրդողանը թուրքացնում է Հյուսիսային Սիրիան

Թուրքիայի իշխանությունները շարունակում են թուրքացման քաղաքականություն վարել Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգում, իրենց գրաված տարածքներում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի ջանքերն ուղղված են հարևան արաբական հանրապետությունում, հատկապես՝ Աֆրինի շրջանում ժողովրդագրական իրավիճակը փոխելուն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, գրում է սիրիական «Ալ Վաթան» թերթը։

Տեղական աղբյուրների համաձայն՝ թուրք էմիսարները նոր դպրոց են բացել Աֆրինի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջո թաղամասում։ Նրանք բացման մեծ արարողություն են անցկացրել, որի ընթացքում ուսումնական հաստատության վրա բարձրացվել են թուրքական դրոշներ։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի Քիլիս նահանգից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև Աֆրինում ահաբեկչական կազմակերպությունների և Էրդողանին հավատարիմ զինյալների ղեկավարներ։ 

Թերթի աղբյուրի խոսքով՝ դպրոցում ուսուցումը կանցկացվի բացառապես թուրքերենով և թուրքական ուսումնական ծրագրին համապատասխան։ Դպրոց ընդունվելը խրախուսելու համար թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ այն անվճար է լինելու։ Առաջին ուսանողների թվում հիմնականում երկրի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումների զինյալների երեխաներն են։

«Աղբյուրները ենթադրում են, որ հնարավոր է, որ թուրքական վարչակարգն առաջիկա ժամանակահատվածում ակտիվ քայլեր կձեռնարկի Ռաջոյի շրջանի մնացած բնիկներին իրենց երեխաներին նոր դպրոց տանել ստիպելու ուղղությամբ: Այս քայլերն ուղղված են ներկայիս սերնդի դաստիարակության նորմերը փոխելուն և արաբերենից ու քրդերենից հեռու պահելուն, որոնք Աֆրինի տարածաշրջանի հիմնական լեզուներն են։ Աֆրինի օկուպացիայից հետո թուրքական վարչակարգը հետևողական քայլեր է ձեռնարկել տարածաշրջանը վերափոխելու և նրան թուրքական բնույթ պարտադրելու ուղղությամբ։ Ի թիվս այլ բաների, դա դրսևորվում է փողոցների և գյուղերի անունները արաբականից և քրդականից թուրքականի փոխելով, տեղի բնակիչներին Թուրքիայում ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելով, Աֆրինը թուրքական Քիլիս նահանգին վարչական միացմամբ, թուրքական դրոշների բարձրացմամբ տարածաշրջանի բոլոր վարչական շենքերի ու առևտրի օբյեկտների վրա, ինչպես նաև  թուրքական լիրան շրջանառության մեջ դնելով»,- ասվում է հրապարակման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր