Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

25 նոյ 2021 12:10

Հայ քաղաքական գործիչների դեմ «Pegasus» ծրագրով հարձակման տվյալները կարող են հայտնվել Ադրբեջանի մոտ

«Կիբերհաբի» համահիմնադիր Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` «Pegasus» ծրագրով հարձակումներ են իրականացվել ՀՀ քաղաքացիների վրա։ 
Pegasus»–ը լրտեսական ծրագիր է, որն հիմնականում օգտագործվում է միայն պետությունների իրավապահ համակարգերի կողմից ահաբեկիչներին, հանցագործներին բռնելու համար։ NSO Group–ը հայտարարում է, որ չի վաճառում այդ ծրագիրը կողմնակի մասնավոր անձի։ Հայաստանն ու Ադրբեջանը այդ ընկերության հաճախորդների ցուցակում են։ Ստացվում է, որ որևէ պետություն, որն այդ ընկերության պատվիրատուներից է, կարող է պատվիրել այս կամ այն անձանց դեմ հարձակումներ։ Խոսելով աղմուկ հանած ծրագրից` Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ասաց «Կիբերհաբի» համահիմնադիր Արթուր Պապյանը։

«Եղած տեղեկատվությունը բավարար է դատելու համար, որ Հայաստանում հնարավոր են այդպիսի հարձակումներ, ընդ որում` տարբեր սպեկտրի մարդկանց դեմ։ «Ամնեսթիտեք» ընկերությունը չորս ամիս առաջ հրապարակել է հատուկ գործիքակազմ` բաղկացած հինգ ծրագրային ապահովումից, որը ցանկացած մարդ կարող է ներբեռնել և փորձել հայտնաբերել Pegasus վիրուսային ծրագրի հետքերը հեռախոսում։ Պատահական չէ, որ դրանից մի քանի ամիս անց Apple ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն, որովհետև «Ամնեսթիտեքը» ներկայացրել էր հարձակման հետքերի մասին ամփոփ տեղեկատվություն, այսինքն` IP հասցեներ, որոնցից կառավարվել են հեռախոսները»,– նշեց «Կիբերհաբի» համահիմնադիրը։

Պապյանի խոսքով` Apple ընկերությունը կարողանում է հեռախոսներում տեսնել լրտեսական ծրագրի հետքերը` ելնելով կամ սեփական մշակումներից, կամ արդեն իսկ հրապարակված տվյալներից։ Ըստ նրա` գործ ունենք շատ կոնկրետ և նեղ թիրախավորված կիբերհարձակման հետ, ամեն մարդ չի կարող իրեն դա թույլ տալ, որովհետև Pegasus–ն ընտրովի և շատ թանկ կիբերհարձակման տեսակ է։

«Եթե Հայաստանը հիպոթետիկորեն պատվիրի հարձակում որևէ հայ քաղաքական գործչի դեմ, բացառված չէ, որ նույն տվյալները կարող են հայտնվել Ադրբեջանի մոտ, քանզի նրան նույնպես կարող են այդ տվյալները հետաքրքրել։ Սա իրականում շատ մտահոգիչ է, և եթե ինչ որ երկիր օգտվում է այդ ծրագրից, դա շատ վտանգավոր է։ Օրինակ` ռուսները չեն վստահում որևէ երրորդ երկրի, որովհետև կարծում են, որ իրենց անվտանգության ծառայությունները պետք է լինեն անհրաժեշտ ինֆորմացիայի միակ տիրապետողը, հետևաբար պատահական չէ, որ ՌԴ–ն NSO Group–ի հաճախորդների ցուցակում չկա»,– նշեց «Կիբերհաբի» համահիմնադիրը։

Պապյանի տեղեկացմամբ` եթե «Pegasus» ծրագիրը կա հեռախոսում, ապա այն թույլ է տալիս ձայնագրել, տեսագրել, ֆիքսել շարժը, կարող է խոցել հեռախոսը, եթե այն թարմացվող չէ։ Ըստ նրա` սովորաբար թիրախ են դառնում հայտնի դեմքերն ու քաղաքական գործիչները, իսկ շարքային քաղաքացիներին ծրագիրը չի սպառնու

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր