էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

17 հուն 2022 12:25

Ինչո՞ւ է վստահ փորձագետը, որ «Պեգասուս» կիբերզենքը Վանեցյանի դեմ կիրառել են Հայաստանի հատուկ ծառայությունները

««Pegasus»-ը կիբերզենք է, ոչ թե հասարակ վիրուս»,- նման տեսակետ հայտնեց
կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ Հայաստանում լրտեսական ծրագրերի թեմայով «Հետք»-ի կազմակերպած քննարկմանը։


Մուրադյանը «Pegasus»-ն ուսումնասիրում է 2017 թվականից։ Նա նախ ընդգծեց, այդ վիրուսը հասարակ մարդը չի կարող հայտնաբերել իր հեռախոսում, համակարգչում, ի դեպ, հասարակ մարդկանց սարքավորումներ չեն էլ տեղադրում այն։


«Վիրուսն անում է այնպիսի աշխատանք, որը ինչ-որ ձևովով քյար է բերում վիրուս գրողին։ Վերջինին հետաքրքիր չէ, թե ում մոտ է այդ վիրուսը նստում, նրան հետաքրքիր է, որ վիրուսը նստի հնարավորինս շատ մարդու մոտ, որ ավելի շատ փող բերի։ Իսկ երբ խոսում ենք կիբերզենքի մասին, պետք է հստակ իմանանք, որ այն միշտ օգտագործվում է թիրախային, այն մարդկանց դեմ, որոնք ինչ-որ հետաքրքրություն են ներկայացնում»,- վիրուսի ու կիբերզենքի տարբերությունը մանրամասնեց Ռուբեն Մուրադյանը։


Փորձագետն ընդգծեց, կիբերզենքի օգտագործման հնարավորություն ունեն միայն ու միայն պետությունները, կիբերզենք արտադրող ընկերությունները համագործակցում են միայն պետությունների հետ։


«Երբ մենք ասում ենք պետություն՝ ի նկատի ունենք այդ պետությունների հատուկ ծառայություններին։ Որպես կանոն այն լինում է  կամ ոստիկանությունը, կամ ԱԱԾ-ն։ Այս պարագայում մենք պետք է հասկանանք, երբ մարդու հեռախոսի, համակարգչի մեջ հայտնվում է  կիբերզենք, դա նշանակում է, որ ինքը պետական գործողությունների թիրախ է»,- նշեց նա։


Հարցին, հնարավո՞ր է, որ օրինակ արցախյան պատերազմի ընթացքում կամ դրանից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները նման ծրագրեր կիրառեն հայաստանցի պաշտոնյաների, քաղաքական գործիչների կամ զինվորականների դեմ, Ռուբեն Մուրադյանը նախ բացատրեց, որ հատուկ ծառայությունները դիմում են NSO group-ին, որը Pegasus-ի արտադրողն է, վճարում են ու խնդրում, որ այս հեռախոսահամարին, կամ հաշվին նստացնեն ծրագիրը։ NSO group չի աշխատում պետական ներթափանցումների մեխանիզմով, հակառակ դեպքում այն երկրները, որոնց քաղաքացիների դեմ օգտագործվել է ծրագիրը, ուղղակի չեն օգտվի դրանից, ինչը կկրճատի  ընկերության առանց այդ էլ փոքր շուկան։


Քննարկման մասնակից «Սայբերհաբ» կազմակերպության համահիմնադիրներ Սամվել Մարտիրոսյանընախ նշեց, որ  ամենայն հավանականությամբ ծրագրի վաճառքն իրականացնում է Իսրայելի հատուկ ծառայությունների թույլտվությամբ, ապա կարծիք հայտնեց, որ Հայաստանում Pegasus-ով վարակումների մի քանի ալիք է եղել։


«Ես կարող եմ վկայակոչել տեղեկատվական անվտանգության մեկ այլ փորձագետի, որը պատերազմի ժամանակ ուսումնասիրել է կառավարության անդամների, ռազմական վերանախավի կարևոր ներկայացուցիչների առնվազն չորս հեռախոսներ, և համոզված է, որ այնտեղ կիրառվել է Pegasus։ Նրանք եղել են մարդիկ, որոն կարևոր ինֆորմացիայի կրող են։ Կան դեպքեր, որտեղ վարակումները շատ ներքաղաքական բնույթ են կրում, կան դեպքեր, երբ վարակումը արտաքին քաղաքականության հետ կապ ունի։ Իմ կարծիքն այն է, որ եղել է վարակման մի քանի ալիք, որոնց հետևում կանգնած են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ ամենայն հավանականությամբ Հայաստանի հատուկ ծառայությունները»,-ասաց Մարտիրսյոնը։


Հիշեցնենք, որ  Հայաստանում լրտեսական ծրագրերի թեման սկսեց ակտիվորեն քննարկվել, երբ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը 2021թ․ նոյեմբերի 24-ին հայտարարեց, թե իր և իր ընտանիքի անդամների բջջային հեռախոսների վրա հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ Վանեցյանը հարձակման համար մեղադրում էր Հայաստանի իշխանություններին։ 


Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ Արթուր Վանեցյանը կարող էր հետաքրքրել նաև արտաքին ուժերին ու այլ երկրի իշխանություններին։


Ռուբեն Մուրադյանը, որն ուսումնասիրել է Վանեցյանի, նրա ընտանիքի անդամների հեռախոսները 2021 թ.սեպտեմբերի վերջին, Pegasus հայտնաբերել է նրա երկու հեռախոսների ու ընտանիքի անդամներից մեկի հեռախոսի մեջ։


«Եթե մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, հասկանում ենք, չէ՞, որ ընտանիքի անդամը նրանց չէր հետաքրքրի։ Վանեցյանը կատարվածի համար մեղադրում է Հայաստանի իշխանություններին, ես կարող եմ ասել, որ նման եզրակացություն անելու համար նա հիմքեր ունի։ Վերադառնալով իմ գտածին, տեսածին ու դատողություններին՝ միանշանակ պնդել, որ դա արել են Հայաստանի հատուկ ծառայությունները, ես չեմ կարող։ Չեմ կարող ասել՝ 100 տոկոս գիտեմ։ Բայց հաշվի առնելով այն հանագամանքը, որ NSO group-ը ծրագիրը վաճառում է միայն պետություններին, շատ ուշադիր հետևում է, որ միջսահմանային ներթափանցումներ չլինեն։ Տեսնելով՝ ոնց է ՀՀ ԱԱԾ-ն լռել այդ դեպքի մասին ութ օր, ինչից հետո «Արմենպրես» պետական գործակալությւոնը հարցրել է, էս ի՞նչ են խոսում, ՀՀ ԱԱԾ-ն էլ պատասխանել է՝ մենք նման բան կիրառում, մարդու մոտ չեն գնացել, չեն ասել, քո նկատմամբ հանցագործություն է կատարվել, բեր հասկանանք, ի՞նչ է եղել։ Չեն ասել, էսքան բանը որ պնդում ես, որտեղի՞ց ես վերցրել։ Ամենակարևորը, մենք ունեցել ենք ապատեղակատվության արշավ, սև փիար, էն կռվարար դեպուտատը՝ Վահագն Ալեքսանյանը գրել էր՝ ով ինչ կուզի ասի՝ մոռանալով, որ Վանեցյանը հրապարակել էր Apple-ից ստացած նամակը։ Բոլորը փորձում էին ձևացնել, թե մենք էլ ենք ստացել, ի՞նչ է եղել որ։ Այս ամենի արդյունքում ես համարյա վստահ եմ, որ սա Հայաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է»,-իր համոզմունքն այսպես հիմնավորեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։
Աղբյուր` Panorama.am



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր